Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքները Ադրբեջանին վերադարձնելու և սահմանային համայնքներում անվտանգության հետ կապված մտահոգությունները հանգեցրին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ձևավորմանը՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորությամբ։

Վերջինս նախաձեռնեց քայլարշավ դեպի Երևան և մարդկանց համախմբեց քաղաքացիական անհնազանդության ակցիաների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի շուրջ՝ օգտագործելով 2018 թվականի թավշյա հեղափոխության մեթոդները։

Հիմնականում խաղաղ բնույթ կրելով՝ ցույցերը երբեմն ոստիկանության անհամաչափ և դաժան արձագանքի հանդիպեցին։ Ոստիկանները բերման ենթարկեցին հարյուրավոր քաղաքացիների և դաժան վերաբերմունք դրսևորեցին որոշ կազմակերպիչների, ինչպես նաև խաղաղ ցուցարարների նկատմամբ: Մասնավորապես, ոստիկանական բռնություն է արձանագրվել 2024 թվականի մայիսի 27-ի բողոքի ակցիաների ժամանակ։

Այդ օրը ընդհանուր առմամբ 285 անձ բերման է ենթարկվել, իսկ հետո ազատ արձակվել։ Մի շարք ՔՀԿ-ներ դատապարտեցին նման վերաբերմունքը՝ կոչ անելով պատշաճ հետաքննել մարդու իրավունքների բոլոր խախտումները և պատասխանատվության ենթարկել խախտումներ թույլ տված ոստիկաններին։

Մանրամասները ՔՀԿ չափիչ կայքում։