Այցելություն հակակոռուպցիոն մարմիններ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը՝ խրախուսելով իր շրջանավարտների կողմից համայնքային հակակոռուպցիոն նախաձեռնությունների իրականացումը, օգոստոսի 1-ին «Բարեվարքության համակարգը ՏԻՄ-ում. Ապարան-Փամբակ նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր ճանաչողական այց ՀՀ հակակոռուպցիոն մարմիներ՝ Կոռուպցիայի կանխագելման հանձնաժողով և ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։
Այցի արդյունքում Ապարան և Փամբակ համայնքների 20 ՏԻՄ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու և ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը՝ կոռուպցիայի, իրենց համայնքներում հակակոռուպցիոն պայքարում ունեցած իրենց մասնակցության հնարավորությունների, ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն պայքարի, բարեվարքության և ազդարարման համակարգի վերաբերյալ:
Հակակոռուպցիոն մարմիններում աշխատակիցներին ներկայացվել են
- բարեվարքության ինստիտուցիոնալ համակարգը, դրա տարրերը՝ անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումները
- շահերի բախման կարգավորումները
- վարքագծի կանոնները
- նվերների ընդունման սահմանափակումները և ոլորտին վերաբերելի վերջին օրենսդրական փոփոխություններ
Անդրադարձ է կատարվել նաև հայտարարագրման համակարգի նպատակներին, հայտարարագրերի ստուգման և վերլուծության գործընթացներին:
«Բարեվարքության համակարգը ՏԻՄ-ում. Ապարան-Փամբակ նախաձեռնություն»-ն իրականացվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի «Հակակոռուպցիոն դպրոց» ծրագրի շրջանակներում՝ Շվեդիայի կառավարության աջակցությամբ։
Հակակոռուպցիոն կրթությունը մեր առաքելությունն է։