Բաց բյուջեի հետազոտության Հայաստանյան արդյունքների ներկայացում
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել էր հանդիպում, որի շրջանակներում ԹԻՀԿ ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է 2023 թվականի Բաց բյուջեի հետազոտության Հայաստանի արդյունքները։ Ֆինանսների նախարարության հետ քննարկվել են հետազոտության արդյունքները և դրանցից բխող Միջազգային բյուջետային գործընկերության կողմից մշակված առաջարկությունները։
ՀՀ ֆինանսների նախարարությունը կարևորում է ոլորտում թափանցիկության և կառուցողականության երաշխավորումը, ուստի նախատեսում է նման միջոցառումների շարունակությունը։
«Բաց բյուջեի հետազոտություն 2023» զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ