ԹԻՀԿ-ի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին կայացավ «Հայաստանում գերակա հանրային շահի նպատակով սեփականության օտարմանն առնչվող օրենսդրության ու պրակտիկայի արդի խնդիրների» վերաբերյալ շահագրգիռ կողմերի քննարկումը։

Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ գործադիր, իրավապահ ու դատական մարմիններից, քաղաքացիական հասարակությունից և միջազգային կազմակերպություններից ևԶԼՄ-ներից։ Անկյունաքարային էր նաև այն քաղաքացիների մասնակցությունը, որոնց իրավունքները ոտնահարվել են սեփականության օտարման գործընթացներում։

Քննարկման ընթացքում վերհանվեցին ոլորտի հիմնական խնդիրները և ներկայացվեցին առաջարկություններ՝ օրենսդրական և գործնական բարեփոխումների նպատակով։

Միջոցառումը կարևոր հարթակ էր՝ համախմբելու առանցքային դերակատարների կարծիքները և ուղղորդելու ուշադրությունը ոլորտի բարելավման անհրաժեշտության վրա՝ համահունչ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության շրջանակում իրականացվող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրին։

Միջոցառումն իրականացվել է Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

Առաջարկում ենք դիտել միջոցառման տեսագրությունը։