Նոյեմբերի 1-ին Աղվերանում մեկնարկեց մեր հոբելյանական 10րդ հակակոռուպցիոն դպրոցը։ Ուրախ ենք, որ այս անգամ մեզ են միացել նաև մեր Արցախի հայրենակիցները։
Հակակոռուպցիոն դպրոցի նպատակն է երիտասարդներին տրամադրել գիտելիքներ կոռուպցիայի, դրա պատճառների և տեսակների, քաղաքական, տնտեսական, սոցիալական, անվտանգության և այլ ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների մասին: Դպրոցում դասախոսություններով հանդես են գալիս ոլորտի առաջատար մասնագետներ։

Դպրոցի առաջին շաբաթում քննարկվեցին Կոռուպցիայի սահմանումը, տեսակները, չափման մեթոդները, տեղեկատվական ազատությունը հակակառուպցիոն պայքարում, կապը անվտանգության և ժողովրդավարության հետ, հանրային պաշտոնյաների բարեվարքությունը։

Հակակոռուպցիոն 10-րդ դպրոցն իրականացվում է Շվեդիայի կառավարության և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ։