«Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին»․ 2-րդ դասընթաց
Նոյեմբերի 23-24-ը Երևանում անցկացվեց «Հասարակագիտություն» դասավանդողների երկրորդ խմբի համար նախատսված «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» թեմայով վերապատրաստման դասընթացը։
Դասընթացը ներառում էր ինչպես տեսական հատվածներ, այնպես էլ գործնական վարժանքներ՝ զարգացնելով ուսուցիչների կարողությունները ուսումնական պլաններում կոռուպցիայի թեմաները ինտեգրելու հարցում։
Մասնակիցներին տրամադրվեցին նաև մեթոդական գործիքներ, որոնք կօգնեն արդյունավետ և ներգրավող ձևով ներկայացնել այս կարևոր թեման։
Դասընթացն իրականացվել է Շվեդիայի կառավարության աջակցությամբ։