Հակակոռուպցիոն նոր շունչ՝ Հայֆիլմի հերոսների լեզվով
Կոռուպցիայի դեմ պայքարը միայն լուրջ քննարկումների ու օրենսդրական փոփոխությունների հարց չէ. այն նաև ստեղծագործական մտածողություն է պահանջում՝ հասանելի և ազդեցիկ ուղերձներով:
ԹԻՀԿ հակակոռուպցիոն դպրոցի շրջանավարտներն այս գաղափարը վերածել են իրականության՝ իրենց ստեղծագործական ներուժով ու կրեատիվությամբ: Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նրանք ստեղծել են մի շարք ինքնակպչուններ, որոնք ոչ միայն բարձրացնում են հանրության իրազեկվածությունը կոռուպցիայի մասին, այլև դա անում են մշակութային կերպարների միջոցով:
Շրջանավարտները որոշել են պայքարել կոռուպցիայի դեմ մեր սիրելի հերոսների լեզվով: Հայֆիլմի կերպարները վերածվել են հակակոռուպցիոն դեսպանների՝ իրենց յուրահատուկ արտահայտություններով ու տեսքով, որոնք ուղղված են հասարակության տարբեր շերտերին: Յուրաքանչյուր ինքնակպչուն կրում է հումորային, բայց միևնույն ժամանակ՝ խորը ազդեցություն թողնող ուղերձ:
ԹԻՀԿ-ի թիմն իր հերթին շարունակում է աջակցել նման նախաձեռնություններին, որոնք խոսում են հասարակության համար կարևոր թեմաների մասին՝ մատչելի, պատկերավոր և ներգործուն ձևաչափով:
Հուսով ենք, որ այս ինքնակպչունները կդառնան ոչ միայն հետաքրքիր աքսեսուարներ, այլև խորհրդանիշ՝ հիշեցնելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է:
Այս նախագիծը իրականացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոնի և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: