Նախորդ շաբաթ ԹԻՀԿցիներն ինտերակտիվ դասընթացներ անցկացրին Արմավիրի մարզի Գետաշենի և Արարատի մարզի Վանաշենի միջնակարգ դպրոցների շուրջ 55 աշակերտների համար։

Դասընթացը կազմակերպվել էր «Քաղաքացիական մասնակցության ակումբ» խմբակի շրջանակում։ Աշակերտները ոչ միայն ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին, այլև ներկայացրին իրենց կարծիքներն ու առաջարկեցին լուծումներ տարբեր կոռուպցիոն իրավիճակների վերաբերյալ։

Նմանատիպ հանդիպումները կարևոր դեր են խաղում ավելի պատասխանատու և ներգրավված քաղաքացիների ձևավորման գործում։ Դրանք կրում են շարունակական բնույթ՝ ոգեշնչելով պատանիներին լինել ակտիվ ու գիտակից քաղաքացիներ: