Մարտի 15-ին Երևանում մեկնարկեց հակակոռուպցիոն 11-րդ դպրոցը, որի նպատակն է երիտասարդներին տրամադրել գիտելիքներ կոռուպցիայի, դրա պատճառների և տեսակների մասին, ինչպես նաև անդրադառնալ քաղաքական, տնտեսական, սոցիալական, անվտանգության և այլ ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերին ու դրանց հետևանքներին։

Դպրոցում դասախոսություններով հանդես են գալիս ոլորտի առաջատար մասնագետները՝ կիսվելով իրենց փորձով և գիտելիքներով։

Առաջին երկու օրերին մասնակիցները ուսումնասիրեցին կոռուպցիայի էությունը, սահմանեցին դրա տեսակները և ծանոթացան կոռուպցիայի չափման մեթոդներին։ Դասընթացի շրջանակում նրանք նաև լսեցին շահերի բախման, բարեվարքության և ազդարարների համակարգի վերաբերյալ կարևոր տեղեկատվություն։

Հակակոռուպցիոն 11-րդ դպրոցն իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ։