Կրկին խաղում ենք «Պոլիտեա»
ԹԻՀԿ-ում շարունակում ենք սիրելի Հակակոռուպցիոն դպրոցի տարբեր ժամանակների շրջանավարտների հետ միասնական ծրագրերը և ինտելեկտուալ ժամանցը։
Ապրիլի 30-ին միմյանց միջև մրցակցային, սակայն ջերմ մթնոլորտում, կայացավ «Պոլիտեա» ինտելեկտուալ մրցաշարի հերթական խաղը՝ Հակակոռուպցիոն 9-րդ, 10-րդ և 11-րդ դպրոցների շրջանավարտների մասնակցությամբ։
Մրցաշարի նպատակը միայն գիտելիքների ստուգումը չէր՝ այն նաև հարթակ էր նոր ծանոթությունների, վառ գաղափարների փոխանակման և հետաքրքիր քննարկումների համար։
Մրցաշարը բաղկացած էր երեք փուլից՝
- 1-ին փուլ՝ «Տրամաչափ» – 11 թեմատիկ հարց՝ վերլուծական կարողությունների ստուգմամբ
- 2-րդ փուլ՝ «Պոլիտեա» բառախաղ – երկու շրջան, 40 վայրկյան յուրաքանչյուր թիմի համար
- 3-րդ փուլ՝ «Արագամիտ» – եզրափակիչում պայքարեցին լավագույն երեք թիմերը՝ 6 թեմատիկ բլոկների շրջանակում։
Մրցաշարում հաղթեց «Ես լվամ, դու չորացրու» ( մեր ստեղծագործ սաները թիմի անվանումն ընտրելիս ի նկատի են ունեցել փողերի լվացումը)։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին՝ ակտիվության ու խորքային պատասխանների համար։
Հակակոռուպցիոն դպրոցի շրջանավարտ լինելը նշանակում է ունենալ քննադատական մտածողություն, ստեղծել և համագործակցել։
«Պոլիտեա» մրցաշարն իրականացվեց Շվեդիայի կառավարության օժանդակությամբ։