ԹԻՀԿ կողմից հրապարակված նոր զեկույցը վերլուծում է Հայաստանի դեսպանությունների աշխատանքը Եվրոպայի 40 երկրներում՝ 2018–2023 թվականների ժամանակահատվածում։

Արտաքին հարաբերություններն ու դիվանագիտական ծառայությունները մնում են պետական կառավարման այն ոլորտներից, որոնք ամենափակն են հանրային վերահսկողության համար։

Զեկույցը միտված է գնահատելու դիվանագիտական ներկայացուցչությունների արդյունավետությունը՝ հիմնվելով հանրային տիրույթում առկա տվյալների վերլուծության վրա։ Ստացված արդյունքները վկայում են մի շարք համակարգային թերությունների մասին՝ դիվանագիտական ռազմավարության բացակայությունից մինչև դեսպանությունների անհամաչափ և ոչ միատեսակ աշխատանք, ինչպես նաև հանրային դիվանագիտության հստակ ուղղության պակաս։

Զեկույցում ներկայացված առաջարկությունները նպատակ ունեն բարձրացնել ՀՀ Արտաքին գործերի նախարարության գործունեության թափանցիկությունը, ամրապնդել դեսպանությունների հաշվետվողականությունը և խթանել արտաքին քաղաքականության նկատմամբ հանրային վստահության ձևավորումը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։