Էպիզոդ 5․ Ո'չ հարկադրանքին համատիրությունների կողմից
Համատիրությունը պետք է ծառայի բնակիչների կարիքներին, ոչ թե փորձի ազդել նրանց ընտրության վրա։
Լավ բակը, մաքուր շենքը կամ անվտանգ խաղահրապարակը չեն կարող լինել ընտրական պայման։
Էպիզոդ 5-ը պատմում է համատիրության կողմից ընտրությունների ընթացքում բնակիչների վրա ճնշումների մասին։
Եթե ձեզ խոստանում են բարելավումներ կամ փորձում են համոզել ընտրել որևէ քաղաքական ուժի՝ բակի, շենքի, խաղահրապարակի կամ այլ համայնքային հարցերի դիմաց, հիշե՛ք․ ընտրությունը պետք է լինի ազատ՝ առանց ճնշման, կախվածության և պարտադրանքի։
Եթե ձեզ ստիպում են, ճնշում են գործադրում կամ փորձում են ազդել ձեր ընտրության վրա, բարձրաձայնե՛ք։

