Նոր տեղեկանք ԱԺ ընտրությունների վերաբերյալ
«Ականատես» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլի (մայիսի 6–22) դիտարկման արդյունքները։ Զեկույցում արձանագրվել են մի շարք մտահոգիչ դեպքեր՝ կապված վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման, անչափահասների ներգրավման և սուր հռետորաբանության հետ։
Մասնավորապես, դիտարկվել են կրթական հաստատությունների աշխատակիցների ներգրավման դեպքեր քարոզարշավին, ինչպես նաև աշակերտների դասերից ազատման առանձին օրինակներ։ Անչափահասների մասնակցության դեպքեր են գրանցվել մի շարք քաղաքական ուժերի միջոցառումներում։
Զեկույցում արձանագրվել են նաև գործատուների կողմից հնարավոր ճնշումների դեպքեր, ինչպես նաև քարոզարշավի ընթացքում բևեռացնող և ագրեսիվ հռետորաբանության դրսևորումներ։
Ֆինանսական դիտարկումների համաձայն՝ ամենամեծ նախընտրական հիմնադրամը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ սոցիալական մեդիայի գովազդի ամենաբարձր ծախսը գրանցվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից։
Առաքելությունը շարունակում է դիտարկումները 61 երկարաժամկետ դիտորդների ներգրավմամբ՝ նպատակ ունենալով նպաստել ազատ և թափանցիկ ընտրական գործընթացների իրականացմանը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

