«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրվա դիտարկում։

Առաքելության շրջանակներում ներգրավվել է 712 դիտորդ, որոնք վերահսկել են քվեարկության ընթացքը Հայաստանի ողջ տարածքում։ 520 դիտորդ դիտարկել է ամբողջ քվեարկության օրվա գործընթացները 260 ընտրատեղամասում։ Դիտարկումն իրականացվել է պատահական ընտրանքի մեթոդաբանությամբ, որը հնարավորություն է տալիս վիճակագրական մեթոդների կիրառման միջոցով չափել քվեարկության օրվա գործընթացների որակը։ Թեև դիտարկումն իրականացվել է երկրի բոլոր ընտրական տեղամասերի միայն փոքր մասում՝ 13%-ում, ընտրանքի վրա հիմնված մեթոդը թույլ է տալիս պատկերացում կազմել ընտրական գործընթացի մասին՝ համապետական մակարդակով։

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է 2018թ. օգոստոսին։ Նախաձեռնության անդամներն են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը։ Առաքելության նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը ՀՀ օրենսդրության և միջազգային չափանիշներին համապատասխան, ընտրական գործընթացների օրինավորությանը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությանը:

ՀՀ Ազգային Ժողովի 2026 թ․ ընտրությունների դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության, ԱՄՆ-ի գերմանական Մարշալ հիմնադրամի՝ Անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF), Նորվեգիայի դեսպանատան, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Փաստաթղթի բովանդակության համար պատասխանատու է «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի դրամաշնորհատուների տեսակետները։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։