Ընտրությունների փոստատար. 2012 թ. խորհրդարանական ընտրություններ ծրագիրը ընթացքի մեջ է
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, գործընկեր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համատեղ 2011 թ. նոյեմբերից ձեռնամուխ է եղել հերթական նորարարական նախաձեռնությանը` Ընտրությունների փոստատար. 2012 թ. խորհրդարանական ընտրություններ ծրագրին: Ծրագրի իրականացման ընթացքում ընտրողները կներառվեն 2012 թ. խորհրդարանական ընտրությունների օրակարգի և կուսակցությունների (դաշինքների) քաղաքական պլատֆորմների ձևավորման աշխատանքներում, ինչը կնպաստի ընտրողների բարձրացրած հարցերի հանդեպ կուսակցությունների թեկնածուների պատասխանատվության ավելացմանը:
Փոստատարները պետք է հավաքեն քաղաքացիներին հուզող հարցերն ու մտահոգությունները Հայաստանի ողջ տարածքում և դիմեն խոշոր քաղաքական ուժերին, որոնք հեռուստահաղորդումների ընթացքում և առցանց կպատասխանեն բարձրացված հարցերին: Փոստային ծառայության առաքելության իրականացման նպատակով նախապատրաստական փուլում մշակվել է հարցերի և քաղաքացիներին հուզող խնդիրների հավաքման նմուշների պատրաստման մեթոդաբանությունը, ինչպես նաև պատրաստվել է փոստատարի համազգեստի դիզայնը և ծրագրվել է արտադրությունը: Փոստատարները նաև մասնակցելու են հարցերի հավաքման և էթիկայի չափանիշներին առնչվող մեթոդոլոգիայի վերաբերյալ նախապատրաստական դասընթացի:
Ծրագրի վերաբերյալ տես Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ինտերներային էջում: