Մրցույթի կոդ (19-002)

Ամսաթիվ` 15/02/2019թ.

Դուք հրավիրվում եք մասնակցելու մրցույթի՝ ներկայացնելով գնառաջարկ նախահաշվի ձևով.
Տեխնիկական բնութագիրը և պահանջվող քանակները, ինչպես նաև, սույն գնումների առանձնահատուկ պայմանները տրված են Հավելված 1-ում։
Դուք կարող եք գնառաջարկ ներկայացնել սույն հրավերում նշված ցանկացած Լոտի համար[1] կամ ամբողջ տեսականու համար[2]՝ կախված ապրանքի կամ ծառայության տեսակից:
Ձեր գնառաջարկը պետք է ներկայացվի առանձին փակ և կնքված ծրարով, որի վրա պետք է հստակ նշված լինի` կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամար(ներ)ը, էլ. փոստը, մրցույթի կոդը:

Գնառաջարկի փաթեթը պետք է ներառի հետևյալը.

  • Տիտղոսաթերթ՝ Կազմակերպության վավերապայմաններով
  • Գնառաջարկ, որը պետք է ներառի հետևյալ ինֆորմացիան՝
  1. տեղեկատվություն վերջին 2 տարիների ընթացքում նույնատիպ աշխատանքների իրականացման փորձի, մատուցված ծառայությունների վայրի մասին
  2. աշխատակիցների թիվը՝ ներառյալ վարորդների
  3. տեղեկատվություն ավտոպարկի, տեխնիկական հագեցվածության վերաբերյալ (ներկայացնել ցանկը, ներառյալ մեքենայի մակնիշը, նստատեղերի քանակը, արտադրության տարեթիվը/վազքը, օգտագործվող վառելիքի տեսակը,այլ տվյալներ).
  4. կազմակերպությունը ունենա պայմանագիր (հավատարմագրված) տեխ սպասարկման ծառայության հետ, որը (ըստ պահանջի) պարբերաբար տեղեկանքներ կներկայացնի մեքենաների տեխ. վիճակի/վերասարքավորման մասին։
  5. մատակարարի ընտրությունը իրականացվում է՝ հիմք ընդունելով ապրանքի կամ ծառայության Տեխնիկական բնութագրում նշված չափանիշներին համապատասխանելիությունը, տրամադրվող գինը, մատակարման ժամկետները և այլն :
  6. Այն գնառաջարկները, որոնք նշված պարամետրերից ցածր պարամետրեր կառաջարկեն, կարող են մերժվել որպես ներկայացված պահանջներին չբավարարող։
  7. Ձեր գնառաջարկի փաթեթը պետք է առձեռն ներկայացնել հետևյալ հասցեով. «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռրուպցիոն կենտրոն» ՀԿ, ՀՀ, ք. Երևան 0002, Սարյան 12 փողոց, 5-րդ հարկ, մինչև 2019 թ. փետրվարի 22-ը` ժամը 18:00-ը:

    Մատակարարման և կատարման այլ պայմաններ.
  8. Գները սահմանելիս պետք է հաշվի առնել այն պայմանը, որ ապրանքները պետք է մատակարարվեն նշված մատակարարման վայր(եր)ը;
  9. Գները պետք է ներկայացվեն ՀՀ դրամով: Գները պետք է լինեն ամրագրված և ենթակա չեն որևէ փոփոխման Պայմանագրի իրականացման ընթացքում;
  10. Ընթացիկ ամսում մատուցված ծառայության համար կկատարվի անկանխիկ վճարում՝ էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրի տրամադրման միջոցով՝ մինչև հաջորդ ամսվա 10-ը։
  • Պայմանագիր

[1] Յուրաքանչյուր Լոտ կգնահատվի առանձին և պայմանագրեր կշնորհվեն առանձին` ամեն Լոտի ամբողջ տեսականու համար։ Տեսականուց և քանակներից պակաս գնառաջարկները կմերժվեն։

[2] Գնառաջարկը կգնահատվի, և պայմանագիրը կշնորհվի ամբողջ տեսականու համար հաղթող կազմակերպությանը