Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության (PASOS) կողմից ղեկավարվող և նրա հետ սերտորեն համագործակցող Արևելյան Գործընկերության հինգ երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա) ազգային գործընկերների կողմից Եվրոպական Միության (ԵՄ) ֆինանսավորմամբ իրականացվող Հզորացման գործընկերներ ծրագրի շրջանակներում հասանելի են դրամաշնորհներ, որոնք կարող են աջակցել քաղաքացիական հասարակությանը` իրականացնելու հանրային միջոցների բաշխման արդյունավետության և հանրային ծառայությունների մատուցման մոնիտորինգ:

Հզորացման գործընկերներ (ՀԳ) ծրագիրն աջակցում է այնպիսի կազմակերպությունների, որոնք աշխատում են հանրային հաշվետվողականության և արդյունավետ հանրային քաղաքականության իրականացման միջոցով կայուն զարգացմանը հասնելու ուղղությամբ` նպաստելու համար Արևելյան գործընկերության հինգ երկրների ՔԿՀ-երի և ՔԿՀ առաջնորդների միջև ավելի ուժեղ փոխադարձ կապերին և հաշվետու դարձնելու համար իրենց երկրների իշխանություններին հանրությանը: Այդ նպատակով ծրագիրը կնպաստի այդպիսի ՔՀԿ-երին դառնալ պետական մարմինները հսկող ավելի արդյունավետ կառույցներ, որոնք կներգրավվեն հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացներում և կօգտագործեն հանրային ծառայության մատուցման և պետական մարմինների որոշումների մոնիտորինգի իրենց փորձառությունը:

Դրամաշնորհառուները կստանան աջակցություն փորձառու քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և փորձագետներից և նրանց հասանելի կլինեն նաև վեբինարներ և ուսուցողական նյութեր կազմակերպական կարողությունների զարգացման և մոնիտորինգային մեթոդաբանությունների վերաբերյալ:

Դիմումների վերջնաժամկետը. ապրիլի 22, 2018թ.
Ծրագրի մասնակից երկրները. Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա
Մեկ ծրագրի բյուջեն. 8,000-ից մինչև 20,000 եվրո
Ծրագրերի քանակն ըստ երկրի. Առավելագույնը երեք ծրագիր մասնակից յուրաքանչյուր երկրից
Համաֆինանսավորում. Առաջարկվող բոլոր ծրագրերը պետք է դիմողների կողմից ունենան 10% համաֆինանսավորում, որը չպետք է լինի ԵՄ կողմից ֆինանսավորում: Դրանք կարող են աջակցել արդեն իրականացվող ծրագրերին կամ հանդիսանալ արդեն իրականացված ծրագրերի շարունակություն:
Ծրագրի իրականացման ժամանակամիջոցը. 2018թ. մայիսի 15-ից մինչև հոկտեմբերի 31-ը
Ծրագրի հաշվետվության վերջնաժամկետը. նոյեմբերիի 15, 2018թ.
Ծրագրի հայտի լեզուները. Հայտերը կարող են ներկայացվել անգլերեն կամ ռուսերեն լեզուներով

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Ինչպիսի կազմակերպություններ կարող են դիմել. շահույթ չհետապնդող, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, մասնավորապես տեղական այն կազմակերպությունները, որոնք ունեն փաստացիորեն հիմնավորված կարողություն` իրականացնելու իրենց ծրագրերը::

Ինչպիսի գործողություններ կարող են իրականացվել ծրագրի շրջանակներում. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կողմից բյուջետային հատկացումների տեսքով հանրային միջոցների բաշխման արդյունավետության, հանրային ծառայությունների մատուցման և վարվող հանրային քաղաքականության արդյունքների մոնիտորինգ: Ծրագրերի հիմքում ընկած նախաձեռնությունները պետք է ապահովեն տեղական հանրության ներգրավվածություն և հանրության համար հասանելիություն, որպեսզի խթանվի հանրային հաշվետվողականությունը:

Ծրագրերը պետք է նպատակաուղղված լինեն իրականացնելու հետևյալ գործողությունը կամ գործողությունները (կարող են իրականացվել մեկ կամ մի քանի գործողություն).

  • Ազգային կամ տեղական բյուջեների պատրաստում և կատարում,
  • Հանրային գնումների և Եվրոպական միության կողմից ծրագրի իրականացման երկրների կառավարություններին հատկացվող ֆինանսական աջակցության արդյունավետության մոնիտորինգ կամ պետական կամ համայնքային բյուջեների այն ծախսերը, որոնք հնարավոր են դարձել շնորհիվ Եվրամիության աջակցության;
  • Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ծառայությունների մատուցման մոնիտորինգ;
  • Հանրային հաշվետվողականության մեխանիզմների, օրինակ, շահերի բախման նկատմամբ հանրային վերահսկողության, բյուջեի գործընթացներում հանրային մասնակցության, պետական հիմնարկությունների, պետական ձեռնարկությունների կամ մարզային և համայնքային իշխանությունների, ինչպես նաև այդ մարմինների կողմից օրենքների և կանոնակարգերի պահպանման և դրանց կիրարկման մոնիտորինգ;
  • Բնապահպանական չափանիշների կիրարկման մոնիտորինգ և գնահատում:

Ակնկալվող արդյունքներ

  • Հանրային մարմինների գործունեությունը հսկելուն ուղղված որակյալ հետազոտությունների վրա հիմնված զեկույցներ և մոնիտորինգ,
  • Հանրային քաղաքականության իրականացման և հանրային ծառայությունների մատուցման վերաբերյալ ՔՀԿ-հանրային կառավարման մարմիններ երկխոսության համար առկա կառույցներ,
  • Փոփոխությունների ջատագովությամբ զբաղվող կոալիցիաներ,
  • Փորձի փոխանակում դիմողի և այն ճանաչված ՔՀԿ-երի միջև, որոնք աշխատում են հանրային մարմինների այն նույն ոլորտների հսկողության վրա, ինչ դիմող կազմակերպությունը,
  • Հանրային գնումների և հանրային ծառայությունների մատուցման մոնիտորինգի համար անհրաժեշտ գործիքներ, կայքեր և գիտելիք,
  • Վերլուծական նյութեր բյուջեների թափանցիկության, հանրային ծառայությունների մատուցման և հանրային ծառայողների հաշվետվողականության վերաբերյալ,
  • Հանրային քաղաքականության ամփոփագրեր և առաջարկություններ, որոնք հասանելի են քաղաքական որոշումներ կայացնողներին և/կամ մեջ են բերվում նրանց կողմից:

Ծրագրերի վերջնական շահառուները. Ծրագրերի շահառուները կլինեն (1) հանրությունը որպես հանրային ծառայություններից սպառող և օգտվող, ինչպես նաև հաշվետու պետական պետական մարմինները, հանրային քաղաքականության ոլորտում որոշումներ կայացնողները և հանրային ծառայողները, և, (2) այլ ՔՀԿ-եր և ՔՀԿ առաջնորդներ, որոնք, հմտությունների փոխանցման միջոցով կստանան գիտելիքներ:

Ծրագրային աջակցություն դրամաշնորհառուներին. Ծրագրի գործընկերները դրամաշնորհառուներին կտրամադրեն փորձագիտական աջակցություն: Դրամաշնորհ ստացած դրամաշնորհառուներին աջակցություը ներառում է.

  • Առցանց առաջնորդում (մենթորինգ)` ապահովելու համար ծրագրերի իրականացումը,
  • Դրամաշնորհառուների մոնիտորինգ և կարողոթյունների զարգացում,
  • Արտաքին գնահատում և օգնություն` ծրագրերի արդյունքները (outcomes) զեկուցելու հարցում,
  • Իշխանության տարբեր մակարդակների հաշվետվողականությունն ապահովելու թեմաներով վեբինարների անցկացում և մոնիտորինգային ուսուցողական նյութերի տրամադրում անգլերեն և ռուսերեն լեզուներով (օրինակ, հանրային գնումների մոնիտորինգի մեթոդաբանության վերաբերյալ):

Նկատառումներ ծրագրերի բյուջեների վերաբերյալ. Դիմորդները չպետք է իրենց դրամաշնորհային հայտերի բյուջեներում ներառեն կազմակերպական զարգացման մենթորինգի, առցանց վեբինարների, ինչպես նաև ս.թ. նոյեմբերին կայանալիք ծրագրի աշխատաժողովին մասնակցելու հետ կապված ծախսերը: Դրանք կապահովվեն Հզորացման գործընկերներ ծրագրի գործընկերների կողմից:

Ծրագրի և դրամաշնորհի սխեմայի մասին. Հզորացման գործընկերները Եվրամիության Հարևանության քաղաքացիական հասարակության աջակցման միջոցի (Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք) Տարածաշրջանային գործողությունների կողմից ֆինանսավորվող եռամյա ծրագիր է, որը վերջերս մի քանի ամսով երկարացվել է: Ծրագրի առաջատար գործընկերն է PASOS-ը (Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության), որը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Միջին Ասիայում ենթադրամաշնորհների տրամադրման, կարողությունների զարգացման և միջազգային ծրագրերի կառավարման մեծ փորձ ունեցող անկախ հետազոտական կենտրոնների (think-tank) ցանց է:

Ծրագրի գործընկերներն են.

  • PASOS-ը (Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության)
  • Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (Հայաստան)
  • Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնը (Ադրբեջան)
  • Ժողովրդավարական Բելառուս գրասենյակը (Բելառուս)
  • Թրանսփարենսի Ինթերնեշնլ Մոլդովան
  • Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ուկրաինան

Դրամաշնորհների մրցույթի և իրականացման ժամանակացույցը

22 ապրիլի, 2018թ. Դրամաշնորհների հայտերի ներկայացման վերջնաժամկետը
2 մայիսի, 2018թ. Երկրորդ փուլ անցած դիմողները (10-ական յուրաքանչյուր երկրից) և մրցույթը չանցած դիմող(ներ)ը ծանուցվում են
7 մայիսի 2018թ. Երկրորդ փուլ անցած դիմորդների կողմից բյուջեի և գործողությունների ծրագրի ներկայացման վերջնաժամկետը
11 մայիսի, 2018թ. Մրցույթում հաղթած դիմող(ներ)ը ծանուցվում են
14-18 մայիսի 2018թ. Հաղթած դիմողների հետ ստորագրվում են պայմանագրեր
15 մայիսի 2018թ. Ծրագրերի իրականացումը սկսված է և գումարի առաջին փոխանցումը, որը կազմում է դիմողի դրամաշնորհի բյուջեի 80%-ը, իրականացված է
15 մայիսի - 31 հոկտեմբերի, 2018թ. Դրամաշնորհների իրականացման ժամանակահատված, որի ընթացքում կանցկացվեն նաև վեբինարներ և մենթորինգ, որոնք հարմարեցված կլինեն դրամաշնորհներն իրականացնողների պահանջմունքներին և գործողություններին:
31 հոկտեմբերի 2018թ. Ծրագրերի իրականացման և դրա հետ կապված ծախսերի կատարման վերջնաժամկետ
նոյեմբեր 2018թ. Ընդհանուր ծրագրի աշխատաժողովի անցկացում (անցկացման վայրը կորոշվի ավելի ուշ)
15 նոյեմբերի 2018թ. Հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետ
15-25 նոյեմբերի 2018թ. Ծրագրերի գնահատում և բյուջեի մնացած գումարի վճարում:

Հայտերը պետք է առցանց ներկայացվեն անգլերեն կամ ռուսերեն լեզուներով մինչև 2018թ. ապրիլի 22-ի կենտրոնաեվրոպական ժամանակի կեսգիշերը (հայաստանյան ժամանակով` մինչև ապրիլի 23-ի ժամը 2:00-ն):

Հարցերի համար խնդրում ենք դիմել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, ծրագրի համակարգող Վարուժան Հոկտանյանին` [email protected] էլեկտրոնային հասցեով կամ (010)56-96-89, (010)56-95-89 կամ (093)53-99-37 հեռախոսահամարներով:

Հայտերի վերաբերյալ հայտարարությունը և հայտերի ձևը ներբեռնել ստորև բերված հղումներից

http://bit.ly/PIE-ENG - անգլերեն լեզվով գրված հայտերի համար
http://bit.ly/PIE-RUS - ռուսերեն լեզվով գրված հայտերի համար

Սույն փաստաթուղթը ստեղծվել է Եվրոպական Միության աջակցությամբ` «Հզորացման գործընկերներ» (ՀԳ) ծրագրի շրջանակներում Փաստաթղթի բովանդակության միակ պատասխանատուները ՀԳ ծրագրի գործընկերներն են և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրապական Միության հայացքները:

[Դրամաշնորհների մրցույթի հայտարարությունը ռուսերեն լեզվով - Конкурс заявок на гранты: мониторинг гражданским обществом оказания услуг местного самоуправления и подотчетности государства (PDF, 194 ԿԲ]