Մեդիա մոնիտորինգի ծառայության մատուցման հնարավորություն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը փնտրում է մեդիա մոնիտորներ, ովքեր կմիանան կազմակերպության թիմին և կնպաստեն տեղեկատվական միջավայրում ապատեղեկատվության, մանիպուլյացիաների և արտաքին ազդեցությունների բացահայտմանն ու վերլուծությանը հետևյալ ուղղություններով՝
- Ապատեղեկատվության և մանիպուլյացիայի մոնիտորինգ
- Նարատիվների ուսումնասիրության մոնիտորինգ
- Օտարերկրյա և արտաքին ազդեցության մոնիտորինգ
Մեդիա մոնիտորները ծառայությունները պետք է իրականացնեն թվային մոնիտորինգային և արհեստական բանականությամբ (ԱԲ-ով) օժտված գործիքազմի (Pikasa, LetsData և այլն) և Google-ի խորացված որոնման համակարգի միջոցով՝ որոնողական օպերատորների կիրառմամբ։ Մինչ ծառայության մեկնարկը և ծառայության ընթացքում մոնիտորները վերապատրաստում կանցնեն վերը նշված գործքիների կիրառման համար։
Ծառայության ընդհանուր նկարագրություն
- Facebook, Instagram, Telegram, YouTube, TikTok հարթակների և մշտադիտարկում
- Google-ի խորացված որոնման իրականացում՝ որոնողական օպերատորների կիրառմամբ
- Քաղաքական և հանրային դերակատարների, ինչպես նաև լսարան ունեցող աղբյուրների հավաքագրում և դասակարգում
- Ամենօրյա տվյալների հավաքագրում և կոդավորում համապատասխան գործիքի միջոցով
- Կոդավորված տվյալների հիման վրա հակիրճ վերլուծական ամփոփումների պատրաստում
- Ամսական արդյունքների ամփոփում և վերլուծություն
- Համագործակցություն մոնիտորների, մոնիտորինգի համակարգողի և այլ թիմերի հետ
- Թիմային հանդիպումներին մասնակցություն (երկշաբաթյա կտրվածքով)
1․ Ապատեղեկատվության և մանիպուլյացիայի գծով մեդիա մոնիտոր
- Սոցիալական մեդիայում և առցանց լրատվամիջոցներում ապատեղեկատվական և մանիպուլյացիոն բովանդակության բացահայտում, փաստագրում և դասակարգում
- Մանիպուլյացիայի տիպաբանությունների նույնականացում (կեղծ փաստեր, մոլորեցնող վերնագրեր, խեղաթյուրված համատեքստ և այլն)
- Ատելության խոսքի, վարչական ռեսուրսների չարաշահման և քաղաքական ֆինանսավորմանն առնչվող դեպքերի խաչաձև արձանագրում
2․ Նարատիվների ուսումնասիրության գծով մեդիա մոնիտոր
- Սոցիալական մեդիայում և առցանց հարթակներում շրջանառվող քաղաքական և հասարակական նարատիվների բացահայտում և քարտեզագրում
- Նարատիվների թեմատիկ ուղղությունների, տարածման աղբյուրների և ուժեղացման մակարդակի վերլուծություն
- Նարատիվների կապի ուսումնասիրություն ատելության խոսքի, վարչական ռեսուրսների չարաշահման և քաղաքական ֆինանսավորման թեմաների հետ
3․ Օտարերկրյա և արտաքին ազդեցության գծով մեդիա մոնիտոր
- Սոցիալական մեդիայում արտաքին տեղեկատվական ազդեցության հնարավոր դրսևորումների բացահայտում և փաստագրում
- Կասկածելի վարքագծային և մեդիա-տեխնիկական ցուցիչների դիտարկում (անանուն աղբյուրներ, համակարգված տարածում, անոմալիաներ)
- Արտաքին ազդեցության նարատիվների և ուղերձների կապի ուսումնասիրություն ներքին քաղաքական գործընթացների հետ
- Ատելության խոսքի, վարչական ռեսուրսների չարաշահման և քաղաքական ֆինանսավորման հետ կապված խաչաձև դեպքերի արձանագրում
Ծառայության մատուցման ժամկետներ
Ակնկալվում է ծառայությունը մատուցել հունվար–մարտ ժամանակահատվածում (երկարաձգման հնարավորությամբ)՝ ամենօրյա ներգրավմամբ՝ օրական միջինում 2–3 ժամ, կախված տեղեկատվական միջավայրի զարգացումներից։
Թեկնածուին ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն կամ ընթացիկ կրթություն լրագրության, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, հանրային քաղաքականության կամ հարակից ոլորտներում
- Սոցիալական մեդիայի և առցանց լրատվամիջոցների լավ իմացություն
- Մոնիտորինգային և ԱԲ-ով օժտված գործիքազմի (Pikasa, LetsData և այլն) և Google-ի խորացված որոնման համակարգի տիրապետում (ցանկալի)
- Փաստերի ստուգման (fact-checking) կարողություններ (ցանկալի)
- Վերլուծական մտածողություն և մանրամասների նկատմամբ ուշադրություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը ցանկալի է)
- Թիմում և ինքնուրույն աշխատելու կարողություն
- Պատասխանատվություն, ճկունություն և սովորելու պատրաստակամություն
Մեդիա մոնիտորինգի, փաստերի ստուգման կամ հետազոտական աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։
Ինչպես դիմել
Եթե Դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) մինչ հունվարի 7-ը [email protected] հասցեին՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով՝ «Մեդիա մոնիտոր» և նախընտրելի մոնիտորինգի ուղղությունը։
Կազմակերպության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:
Կազմակերպության առաքելությունն է խթանել լավ կառավարման և ժողորդավարայկան գործընթացները ՝ հանուն պետականության ամրապնդման և կոռուպցայից զերծ Հայաստանի:

