ԹԻՀԿ աշխատանքային պրոցեսների գնահատման և բարելավման խորհրդատվական ծառայությունների մրցույթ
Ընդհանուր տեղեկություններ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000 թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) հակակոռուպցիոն համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցիչը Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է խթանել լավ կառավարման և ժողովրդավարական գործընթացները՝ հանուն պետականության ամրապնդման և կոռուպցիայից զերծ Հայաստանի։
ԹԻՀԿ նպատակներն են կանխարգելել կոռուպցիան, նպաստել իրավունքի գերակայությանը, պաշտպանել հանրային ռեսուրսները հանրային գույքի ու ֆինանսների պատասխանատու կառավարմանը և հանրությանը մատուցվող ծառայությունների արդյունավետությանը, խթանել օրինավորությունը քաղաքականության մեջ ազատ և արդար ընտրությունների կայացմանը, խթանել քաղաքացիական առաջնորդությունը։
ԹԻՀԿ-ն հայտարարում է խորհրդատվական ծառայության մատուցման մրցույթ կազմակերպության ներքին գործառնական/աշխատանքային պրոցեսների (business processes) համապարփակ գնահատում և օպտիմալացում իրականացնելու նպատակով։
Ծառայության նկարագրություն
Նպատակը
Մշակել ԹԻՀԿ-ի ներքին գործառնական/աշխատանքային պրոցեսների և աշխատանքային նկարագրերի գնահատման հաշվետվություն և օպտիմալացման ծրագիր՝ միտված ներքին գործընթացների և դերերի/պատասխանատվության շրջանակի հստակեցմանը և գործառույթների մեջ կրկնությունների վերացմանը, թիմի աշխատանքի արդյունավետության և համագործակցության բարելավմանը։
Ծառայության շրջանակը
1․ Իրականացնել աշխատանքային գործառույթների վերլուծություն (job analysis) և ներքոնշյալ աշխատանքային պրոցեսների քարտեզագրում/գնահատում (as-is diagnosis)
- Կազմակերպական կառավարում
- Ծրագրերի կառավարում, ներառյալ մոնիտորինգ և գնահատում
- Ֆինանսական կառավարում և գնումներ
- Մարդկային ռեսուրսների կառավարում
- Հաղորդակցություն և հանրային կապեր
- Վարչական և գործառնական աշխատանքներ
2․ Վերլուծության հիման վրա մշակել օպտիմալացման ծրագիր՝ ներկայացնելով բարելավման ուղղված առաջարկներ հետևյալ գործընթացների վերաբերյալ՝
- աշխատանքային պրոցեսներ և ընթացակարգեր վերը նշված ոլորտներում,
- կազմակերպական կառուցվածք և որոշումների կայացման սխեմա (RACI matrix),
- աշխատանքային նկարագրեր, դերեր և պատասխանատվության շրջանակ։
Ցանկալի է, որ առաջարկները ներառեն նաև աշխատանքային պրոցեսների հնարավոր ավտոմատացման եղանակներ։
Ակնկալվող արդյունքներ և ժամկետներ
Պահանջվող որակավորում
Ծառայությունների մատուցման համար կարող են դիմել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ անհատներ հետևյալ որակավորումներով՝
- առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ կազմակերպությունների կառավարման, մարդկային ռեսուրսների կառավարման, կազմակերպական զարգացման, խորհրդատվական ոլորտներում,
- վերջին 3 տարիների ընթացքում նմանատիպ առաջադրանքների իրականացման փորձ,
- ՀԿ-ների և միջազգային զարգացման ծրագրերի հետ աշխատելու փորձառություն և տվյալ ոլորտի առանձնահատկությունների և լավագույն փորձի իմացություն,
- կազմակերպական գործընթացների վերլուծության, գնահատման փորձառություն,
- առաջարկությունների և հաշվետվությունների մշակման փորձ։
Տևողություն և վարձատրություն
Խորհրդատվությունը կիրականացվի 2026 թ․ հունիսի 1-ից մինչ 2026 թ․ հուլիսի 31-ը։ Վարձատրությունը կհամաձայնեցվի խորհրդատուի հետ՝ ըստ փորձի և ֆինանսական առաջարկի՝ փուլային վճարումներով։
Տեխնիկական գնահատում
Դիմորդ կազմակերպությունների/անհատների ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝
- առաջարկվող նախնական մեթոդաբանություն/մոտեցումներ (30 %),
- շառկա որակավորում և փորձ (40 %),
- ծառայության արժեք (30 %)։
Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված կազմակերպությունները/անhատները կարող են ներկայացնել հետևյալ փաստաթղթերի փաթեթը՝
- տեխնիկական առաջարկ՝ ուսումնասիրության նախնական մեթոդաբանության, մոտեցումների և ժամկետների ներառմամբ,
- ֆինանսական առաջարկ՝ խորհրդատվության ընդհանուր արժեքով,
- կենսագրական (ներ) (CV)՝ համապատասխան փորձի և հմտությունների նկարագրությամբ,նմանատիպ աշխատանքների 3 օրինակ (եթե առկա են՝ պահպանելով գաղտնիության պայմանները),
- կազմակերպությունների ցանկ, որոնց հետ համագործակցել են նմանատիպ նախագծերում,
- առնվազն երկու երաշխավորող անձի կոնտակտ։
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերն անգլերենով կամ հայերենով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Խորհրդատվական ծառայության մրցույթ», մինչև մայիսի 25-ը ներառյալ։

