Երևան քաղաքի կառավարմանն առնչվող հետազոտությունների դրամաշնորհային մրցույթ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հրավիրում է հետազոտողների և հետաքննող լրագրողների՝ իրականացնելու Երևան քաղաքի կառավարմանը վերաբերող հետազոտություններ:
Հետազոտական ծրագրերի թեմաներն են՝
1․ Ավտոկայանատեղիներ, ներառյալ՝
- Կայանատեղիների (համայնքային և մասնավոր) հասանելիություն
- Նոր կայանատեղերի կառուցման ծրագրեր
- Միջազգային փորձի ուսումնասիրություն
- Լուծման հնարավոր տարբերակներ․ ռիսկեր և հնարավորություններ
2․ Աղբահանություն և սանիտարական վիճակ, ներառյալ՝
- Ծառայության որակ և արդյունավետություն
- Փողոցների, բակերի և հանրային տարածքների մաքրում
- Մարդկային ռեսուրսներ և աշխատանքային պայմաններ
- Ֆինանսական ռեսուրսներ և ծախսերի արդյունավետություն
- Տեխնիկա, աղբամաններ և ենթակառուցվածքներ
3․ Ավտոկայաններ և Երևան-մարզեր հանրային տրանսպորտ, ներառյալ՝
- Ավտոկայանների վիճակ և ծառայությունների որակ
- Երևան-մարզեր երթուղիների կանոնավորություն և հասանելիություն
- Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակ և անվտանգություն
- Կառավարում, վերահսկողություն և պատասխանատվություն
- Բարեփոխումների կարիք և հնարավոր մոդելներ
Առաջարկվող աշխատանքները կարող են լինել ինչպես փորձագիտական հետազոտություններ, այնպես էլ լրագրողական հետաքննություններ՝ առանց ձևաչափի սահմանափակման։
Հայտում պետք է ներկայացվի հետազոտության/հետաքննության համար ընտրված մեթոդաբանության հստակ նկարագրությունն ու հիմնավորումները, այդ թվում՝ թե ինչպես են առաջարկվող մեթոդներն ու գործիքները հնարավորություն տալու բացահայտել խնդիրները և կատարելու հավաքագրված տվյալների համապարփակ վերլուծություն։
Բյուջեն՝ առավելագույնը 1,000,000 ՀՀ դրամ, ներառյալ՝ հարկերը
Մեկնարկը՝ սեպտեմբեր 1, 2026 թ․
Ավարտը՝ դեկտեմբեր 31, 2026 թ․
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ օգոստոսի 1, 2026 թ․
Հայտերի գնահատման չափորոշիչներ՝
Ներկայացված հայտերը կգնահատվեն մրցութային հանձնաժողովի կողմից՝ ըստ հետևյալ չափորոշիչների.
1․ Անհատի փորձը
- Նշված թեմայի և/կամ նմանատիպ ուսումնասիրությունների իրականացման փորձը
2. Առաջարկվող ծրագրի նկարագրությունը
- Տվյալ թեմայով առկա նյութերի, ուսումնասիրությունների ցանկ
- Միջազգային լավ փորձի նախնական ուսումնասիրություն
- Հետազոտության մեթոդաբանության հիմնավորվածությունը և ներառականությունը
- Իրականացման ժամանակացույցի իրատեսական լինելը
3. Բյուջեն
- Առաջարկվող ծախսերի ողջամտությունը և հիմնավորվածությունը
Ծրագրի առաջարկի ներկայացման կարգը
Հետաքրքրված անհատները պետք է լրացնեն առցանց դիմումի ձևաթուղթը, որն իր մեջ ներառում է՝
- Ծրագրի առաջարկը
- Բյուջե և բյուջեի նկարագրականը
- Աշխատանքային պլանը
- Համառոտ կենսագրականը
- Նմանատիպ այլ հետազոտության որևէ հրապարակման հղում
Հարցերի դեպքում խնդրում ենք դրանք ուղղել [email protected] հասցեով մինչև 2026 թ. օգոստոսի 1-ը՝ նամակի վերնագրում նշելով «Research Grant _Questions»:
Ծրագիրը ֆինանսավորվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) կողմից։

