Պաշտոնը` Իրավական հարցերով փորձագետ
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Աշխատանքի սկիզբը` փետրվար 1
Վայրը` Երևան, Հայաստան, Սարյան 12
Անմիջական ղեկավար՝ ծրագրի տնօրեն

Աշխատանքի նկարագրություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հակակոռուպցիոն թեմաներով մասնագիտացված կամ հետաքրքրվող իրավական հարցերով փորձագետի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու նոր Հայաստանի ժողովրդավարական կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին և մասնակցելու ազգային հակակոռուպցիոն օրակարգի ձևավորմանը և առաջխաղացմանը:

Նախընտրելի թեկնածուն պետք է լինի պատասխանատու և նախաձեռնող, տիրապետի հակակոռուպցիոն գործընթացներին և գործիքներին, ազգային օրենսդրությանը և քաղաքականությանը, հետաքրքված լինի հակակոռուպցիոն միջազգային փորձով և կոռուպցիայի դեմ պայքարով, ունենա վերլուծական և գրավոր ներկայացման գերազանց կարողություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ձիրք՝ ներկայացնելու կազմակերպությունը շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերություններում։

Իրավական հարցերով փորձագետի աշխատանքի պահանջներն են՝

  • Հակակոռուպցիոն ազգային օրենսդրության/քաղաքականության և միջազգային փորձի գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են նշված ոլորտի քաղաքականության, այդ թվում՝ իրավական ակտերի և միջազգային պարտավորությունների ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնելու համար,
  • Վերլուծական և գրավոր խոսքի գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են հանրային քաղաքականության բարելավմանն ուղղված օրենսդրական/փորձագիտական առաջարկությունների, համառոտագրերի (policy brief), վերլուծականների, զեկույցների մշակման համար,
  • Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են որպես փորձագետ տարբեր հանդիպումներում, միջոցառումներում, մամուլի և առնչվող կառույցների հետ փոխհարաբերություններում հանդես գալու և կազմակերպության դիրքորոշումը ներկայացնելու համար:

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

Մասնագիտական կոմպետենցիաներ

  • իրավաբանի բարձրագույն կրթություն
  • հակակոռուպցիոն քաղաքականության/օրենսդրության և միջազգային փորձի վերաբերյալ գիտելիքներ
  • մարդու քաղաքական իրավունքների (ընտրելու/ընտրվելու, հավաքների, միավորման, արտահայտման) վերաբերյալ գիտելիքներ և փորձառություն
  • ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, ինչպես նաև հաշվետվություններ/զեկույցներ և քաղաքականության վերլուծականներ և համառոտագրեր մշակելու առնվազն 3 տարվա փորձառություն
  • գրավոր և բանավոր հաղորդակցության ու ներկայացման գերազանց հմտություններ
  • հայերենի անթերի իմացություն, անգլերենի գերազանց տիրապետում, ռուսաց լեզվի իմացությունը ցանկալի է
  • ՏՏ հմտություններ

Լրացուցիչ կոմպետենցիաներ

  • ուշադրություն մանրամասների նկատմամբ և վերլուծական հմտություններ
  • թիմային և անկախ աշխատելու կարողություն
  • ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն
  • բազմազան թեմաների մեջ խորանալու կարողություն և պատրաստակամություն
  • ինքնամոտիվացում և պատասխանատվության ստանձնում
  • տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
  • շարունակական զարգացում և կատարելության ձգտում

Ինչպես դիմել

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով և վերլուծական աշխատանքի որևէ նմուշ/հղում [email protected] հասցեին ներառյալ՝ առարկայի մեջ նշելով «իրավական հարցերով փորձագետ» բառը:

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:

Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունք­ների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղա­քացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաս­տա­նի», որն ընկած է կազմակեր­պու­թյան 2016-20թթ. ռազմավարու­թյան հիմքում:

Մարդկային ռեսուրսների հավաքագրումը իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: