Պաշտոնը` հետազոտող/վերլուծաբան
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Տևողությունը` հուլիս 2018 - դեկտեմբեր 2019
Աշխատանքի սկիզբը` հուլիսի 1
Վայրը` Երևան, Հայաստան, Սարյան 12
Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար

Աշխատանքի նկարագրություն

Կազմակերպությունը փնտրում է փորձառու հետազոտող/վերլուծաբանի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու նոր Հայաստանի ժողովրդավարական կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին՝ իրականացնելով որակյալ հետազոտական աշխատանքներ հանրային կառավարմանն առնչվող ոլորտներում:

Նախընտրելի թեկնածուն պետք է լինի պատասխանատու և նախաձեռնող, կարողանա բազմազան թեմաների շուրջ և տարբեր գործիքներով հետազոտություններ իրականացնել ու զեկույցներ մշակել՝ անկախ կամ թիմային աշխատանքի արդյունքում: Նա պետք է գերազանց տիրապետի հայերենին և անգլերենին, ունենա հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ:

Հետազոտող/վերլուծաբանի խնդիրներ/գործառույթներ

  • Մշակել մեթոդաբանություն (ըստ անհրաժեշտության) և իրականացնել հանրային քաղաքականության հետազոտություններ (public policy research) տարբեր թեմաներով, այդ թվում՝ ուսումնասիրելով համապատասխան միջազգային փորձը, հավաքագրելով տվյալներ և, ըստ անհրաժեշտության, համակարգելով այլ հետազոտողների աշխատանքը:
  • Իրականացված հետազոտությունների շրջանակներում մշակել զեկույցներ, առաջարկություններ, քաղաքականության համառոտագրեր և պատրաստել հոդվածներ:
  • Հետևել քաղաքականությանն առնչվող զարգացումներին և որոշումներին:
  • Աջակցել կազմակերպությանը մշակված առաջարկությունների ջատագովության հարցում՝ ըստ անհրաժեշտության:

Թեկնածուին ներկայացվող պահանջներ

Մասնագիտական հմտություններ

  • Բարձրագույն կրթություն հանրային քաղաքականության, իրավագիտության, տնտեսագիտության, սոցիոլոգիայի և այլ առնչվող ոլորտներում
  • Առնվազն 2 տարվա հետազոտական աշխատանքային փորձ
  • Հետազոտության/մոնիտորինգի մեթոդաբանության, պլանների և գործիքների մշակման փորձառություն
  • Զեկույցների և առաջարկությունների մշակման և վերլուծական հմտություններ
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ

Լրացուցիչ հմտություններ

  • Ուշադրություն մանրամասների նկատմամբ
  • Ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն
  • Բազմազան թեմաների մեջ խորանալու կարողություն և ցանկություն
  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն
  • Հաղորդակցման և ներկայացման հմտություններ

Ինչպես դիմել

Եթե համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը և հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով և հետազոտական աշխատանքի որևէ նմուշ/հղում [email protected] հասցեին մինչև ս.թ. հունիսի 18-ը ներառյալ՝ վերնագրի տողում նշելով հետազոտական աշխատանք:

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ. և ներկայացնում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:

Կազմակերպության առաքելությունն է՝ կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունք­ների հասնելու համար մենք սահմանել ենք երկարաժամկետ տեսլական՝ «Ձևավորել պայքարող քաղա­քացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաս­տա­նի», որն ընկած է կազմակեր­պու­թյան 2016-20թթ ռազմավարու­թյան հիմքում: