Պաշտոնը` ջատագովության/հաղորդակցության համակարգող
Աշխատաժամանակ՝ լրիվ
Տևողությունը` երկարաժամկետ
Աշխատանքի սկիզբը` հնարավորինս շուտ
Վայրը` Երևան, Հայաստան

Աշխատանքի հակիրճ նկարագրություն

ԹԻՀԿ-ը հայտարարում է ջատագովության/հաղորդակցության համակարգողի թափուր աշխատատեղի մրցույթ: Համակարգողը պատասխանատու է կազմակերպության ջատագովությանը, հաղորդակցությանն ու հանրային իրազեկմանն ուղղված գործունեությունը համակարգելու և ղեկավարելու համար: Ջատագովության/հաղորդակցության համակարգողը անմիջականորեն ենթարկվում է կազմակերպության գործադիր տնօրենին:

Աշխատանքային պարտականություններ

ա) Ջատագովություն

  • ապահովել կազմակերպության և նրա ծրագրային ուղղությունների ջատագովության ռազմավարությունների և պլանների մշակումը/թարմացումը և իրականացումը,
  • ստեղծել, զարգացնել և հզորացնել ջատագովության հարցերով շահագրգիռ գործընկերություններ և համագործակցել կազմակերպության առանցքային շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա ներկայացուցչությունների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ և այլն՝ հանդես գալով որպես վերջիններիս հետ կապող օղակ,
  • մշակել ջատագովության առանցքային հարցերի շուրջ կազմակերպության դիրքորոշումն արտահայտող պաշտոնական հայտարարությունները` ինչպես հանգամանքներին ընդառաջ գնալով, այնպես էլ ի պատասխան դրանց,
  • սահմանել և առաջարկել ջատագովության գործիքներ արդյունավետ ջատագովության և լոբբինգի համար կազմակերպության կողմից առաջադրված քաղաքականության և վարքագծային փոփոխություններին հասնելու նպատակով
  • համակարգել և կազմակերպել ջատագովությանն ուղղված հանդիպումներ և միջոցառումներ՝ կազմակերպության կողմից առաջադրված քաղաքականության և վարքագծային փոփոխություններին հասնելու նպատակով հանձնարարականները կատարելու համար:

բ) Հաղորդակցություն

  • ապահովել կազմակերպության և նրա ծրագրային ուղղությունների վերաբերյալ հանրային իրազեկմանն ուղղված ռազմավարության և հաղորդակցության պլանի ու բրենդինգի քաղաքականության/ուղենիշների մշակումը/թարմացումն ու կիրառումը,
  • ապահովել կազմակերպության մամուլի հաղորդագրությունների, հաջողության պատմությունների, շնորհանդեսների և այլ առնչվող նյութերի հանրամատչելի մշակումն ու տարածումը,
  • բացահայտել հնարավորություններ և ապահովել լրատվամիջոցների կողմից կազմակերպության գործունեության ավելի լայնածավալ լուսաբանումը տեղական և միջազգային մակարդակներում,
  • ապահովել կազմակերպության գործունեության և արդյունքի վիզուալացումը հանրամատչելի ձևաչափերով, ինչպես նաև համապատասխան շահագրգիռ կողմերին և լրատվամիջոցներին ազդանշել նոր ծրագրերի և արդյունքների մեկնարկը,
  • համակարգել և ապահովել կազմակերպության միասնական նյութերի, այդ թվում` տեղեկագրերի, տարեկան հաշվետվությունների, քաղաքականության համառոտագրերի և այլնի մշակումը և տարածումը համապատասխան շահագրգիռ կողմերի շրջանում,
  • վերստուգել և վերահսկել կազմակերպության կողմից մշակված արտաքին հաղորդակցության ողջ նյութերը, այդ թվում` հոդվածները, զեկույցները, հաշվետվություններն ու հրապարակումները, ինտերնետային կայքերը և սոցիալական մեդիան` ապահովելով կազմակերպության բրենդինգի ուղենիշներին դրանց համապատասխանությունը,
  • խմբագրել և հստակեցնել զեկույցները, հաշվետվությունները, հոդվածները, առաջարկները և կոնցեպտուալացնել գրավոր նյութին խթանող կամ աջակցող գրաֆիկները,
  • համակարգել կազմակերպության առանցքային հանրային միջոցառումները` ապահովելով դրանց վերաբերյալ տեղեկատվական/առաջխաղացման նյութերի մշակումը,
  • հետամուտ լինել, որ կազմակերպության ինտերնետային կայքի և սոցիալական մեդիայի խողովակները պատշաճ և ժամանակին թարմացված լինեն:

գ) Կառավարում

  • վերահսկել ջատագովության/հաղորդակցության թիմի, այդ թվում, աշխատակիցների, խորհրդատուների, կամավորների և պրակտիկանտների աշխատանքները,
  • վերահսկել հաղորդակցության, գործընկերությունների և ջատագովությանն առնչվող ռազմավարությունների ու պլանների իրականացումը չափելի արդյունքներով և ապահովել արդյունավետ մենիտորինգի, գնահատման և հաշվետվության ներկայացումը,
  • անցկացնել դասըթնաց և տրամադրել խորհրդատվություն ջատագովության և հաղորդակցության հարցրեով շահագրգիռ ծրագրային թիմերի համար,
  • մշակել և կառավարել ջատագովության և հաղորդակցության ոլորտի բյուջեները,
  • մասնակցել կազմակերպության ֆոնդահայթայթման աշխատանքներին:

Որակավորմանը և կարողություններին ներկայացվող պահանջներ՝

  • մագիստրոսի կոչում կամ խորացված վերապատրաստում հանրային կապերի, հաղորդակցության, լրագրության կամ համանման այլ ոլորտներում,
  • նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ծրագրերի համակարգման/կառավարման գործում,
  • նվազագույնը 5 տարվա մասնագիտական ստաժ ջատագովության և հաղորդակցության, հանրային կապերի և լրագրության ոլորտում, նախընտրելի է՝ ՀԿ հատվածում,
  • գրավոր և բանավոր հաղորդակցային գերազանց հմտություններ,
  • հաշվետվությունների կազմման գերազանց հմտություններ,
  • կազմակերպչական գերազանց հմտություններ,
  • ազդեցության և բանակցային գերազանց հմտություններ,
  • հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
  • կրեատիվ մտածողություն, նախաձեռնողական և պրոակտիվ մոտեցում,
  • անկախ և թիմում աշխատելու, ինչպես նաև բազմապիսի հանձնարարություններ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն,
  • երկրի զարգացմանը և կոռուպցիայի դեմ քաղաքացիական հասարակության պայքարին նպաստելու պատրաստակամություն:

Դիմելու կարգը և վերջնաժամկետը Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] հասցեին մինչև ս.թ. հոկտեմբերի 5-ը:

Միայն փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: