Պաշտոնը` Ծրագրի օգնական
Աշխատաժամանակ՝ ոչ լրիվ աշխատաժամանակ (շաբաթական 20 ժամ)
Պայմանագրի տեսակը՝ ծառայությունների մատուցման պայմանագիր
Տևողությունը` 2016 թ. հուլիս-դեկտեմբեր (երկարացման հնարավորությամբ)
Աշխատանքի սկիզբը` 2016 թ. հուլիսի 4
Վայրը` Երևան, Հայաստան

Աշխատանքի հակիրճ նկարագրություն՝

ԹԻՀԿ-ը հայտարարում է ծրագրի օգնականի թափուր աշխատատեղի մրցույթ: Ծրագրի օգնականը պատասխանատու է կազմակերպության ընտրական գործընթացների, ինչպես նաև այլ ծրագրերի վարչական և կազմակերպական գործունեությանն, ինչպես նաև դիտորդների հավաքագրման և դասընթացների կազմակերպմանն աջակցելու համար: Ծրագրի օգնականն անմիջականորեն ենթարկվում է Ծրագրի համակարգողին:

Աշխատանքային պարտականություններ`

  • աջակցել դիտորդների հավաքագրման գործընթացին;
  • աջակցել դիտորդների համար դասընթացների, ինչպես նաև հանդիպումների և միջոցառումների կազմակերպմանը;
  • աջակցել վարչական և կազմակերպական աշխատանքներին ընտրությունների դիտորդության ողջ ընթացքում;
  • կապ պահպանել դիտորդների և ընտրական գործընթացներին առնչվող այլ շահագրգիռ կողմերի հետ;
  • կազմել նամակներ, հրավերներ և այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության

Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն
  • առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • հաղորդակցման գերազանց հմտություններ
  • համակարգչային ծրագրերի /MS Office/իմացություն
  • հայերեն, և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • բարեխիղճ անձնավորություն՝ սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակությամբ:

Դիմելու ընթացակարգը և վերջնաժամկետը՝

Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ կենսագրականը ‎անգլերեն կամ հայերեն լեզվով` [email protected] հասցեով` մինչև ս.թ. հունիսի 26-ը, ժամը 19:00-ը:

Միայն փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:

Կազմակերպության մասին.

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: