Պաշտոնը` Հաղորդակցության համակարգող
Աշխատաժամանակ՝ լրիվ
Տևողությունը` երկարաժամկետ
Աշխատանքի սկիզբը` հնարավորինս շուտ
Վայրը` Երևան, Հայաստան

Աշխատանքի հակիրճ նկարագրություն՝
ԹԻՀԿ-ն հայտարարում է հաղորդակցության համակարգողի թափուր աշխատատեղի մրցույթ Կազմակերպության հաղորդակցման գործունեությունը ղեկավարելու համար: Հաղորդակցության համակարգողը անմիջականորեն ենթարկվում է փոխտնօրենին:

Աշխատանքային պարտականություններ`

  • մշակել և թարմացնել կազմակերպության հանրային կապերի ռազմավարությունը և հաղորդակության կարգը և հետևել դրանց իրականացմանը
  • մշակել և տարածել Կազմակերպության մամլո հաղորդագրությունները, հաջողված պատմությունները, ներկայացումները և այլ առնչվող նյութերը հանրամատչելի եղանակով
  • բացահայտել և առաջարկել նոր մեթոդներ և գործիքներ կազմակերպության գործունեությունը և ծառայությունները ավելի տեսանելի դարձնելու համար և ներգրավել նոր օգտատերեր/հետևորդներ սոցիալական մեդիայի միջոցով
  • ներկայացնել Կազմակերպության ծրագրերը և ծառայությունները շահագրգիռ կողմերին և լրատվամիջոցներին
  • համակարգել Կազմակերպության առանցքային հանրային միջոցառումները, մշակել տեղեկատվական/առաջխաղացման նյութեր դրանց վերաբերյալ
  • աջակցել ծրագրային թիմերին հաղորդակցման ռազմավարության մշակման և իրականացման գործում
  • հետամուտ լինել Կազմակերպության կայքի և սոցիալական մեդիայի էջերը պարբերական և ժամանակին թարմացմանը
  • ապահովել Կազմակերպության տարեկան հաշվետվության ժամանակին մշակումը և դրա տարածումը
  • համագործակցել լրատվամիջոցների հետ՝ տրամադրելով նրանց Կազմակերպության գործունեությանն առնչվող նյութեր և տեղեկատվություն լուսաբանման համար
  • վերահսկել հաղորդակցության թիմի աշխատանքները /մինչ 2 աշխատակից/

Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն հանրային կապերի, լրագրության կամ այլ առնչվող ոլորտում
  • առնվազն 1 տարվա ծրագրի համակարգման/ղեկավարման փորձ
  • առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ հանրային կապերի, հաղորդակցման և/կամ լրագրության կամ ֆոտոլրագրության ոլորտում
  • բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • ներկայացման և հաջողված պատմություններ գրելու հմտություններ
  • սոցիալական մեդիայի վերջին զարգացումների վերաբերյալ գիտելիքներ
  • համակարգչային ծրագերի MS Office իմացությու /ներառյալ Power Point, Publisher և այլն/
  • Adobe Illustrator, Corel Draw կամ Photoshop ծրագրերի իմացություն
  • Ինֆոգրաֆիկաների և այլ վիզուալացման միջոցներով աշխատելու փորձ/կարողությունը կարող է դիտվել որպես առավելություն
  • հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • նախաձեռնողականության և պրոակտիվության դրսևորում
  • անկախ և թիմում աշխատելու, ինչպես նաև սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն

Դիմելու ընթացակարգը և վերջնաժամկետը՝ Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ կենսագրականը ‎անգլերեն կամ հայերեն լեզվով` [email protected] հասցեով` մինչև 2016 հունվարի 17-ը, ժամը 18:00-ը:

Միայն փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:

Կազմակերպության մասին՝

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: