Պաշտոնը` դրամաշնորհների կառավարիչ
Աշխատաժամանակ՝ լրիվ
Տևողությունը` երկարաժամկետ
Աշխատանքի սկիզբը` հուլիսի1, 2015
Վայրը` Երևան, Հայաստան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետև՝ ԹԻՀԿ) հայտարարում է թափուր աշխատատեղի մրցույթ դրամաշնորհների կառավարչի համար, ով պատասխանատու է Կազմակերպության կողմից տրամադրվող ենթադրամաշնորհների կառավարման և վերահսկման համար: Դրամաշնորհների կառավարիչը անմիջականորեն հաշվետու է ծրագրի տնօրենին:

Աշխատանքային պարտականություններ`

  • ԹԻՀԿ-ի ստացած ենթադրամաշնորհների կառավարում և վերահսկողություն
  • Ենթադրամաշնորհների վերաբերյալ հայտարարությունների մշակում, դիմումների հավաքում և ենթադրամաշնորհների ընտրության հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում
  • Ենթադրամաշնորհների պայմանագրերի և հաշվետվությունների ձևերի պատրաստում
  • Ենթադրամաշնորհների կառավարման մոնիթորինգ, ֆինանսական հաշվետվությունների ընդունում և վերլուծություն ենթադրամաշնորհային պայմանագրերի պայմանների, ինչպես նաև տեղական օրենսդրության, շնորհատուների և ԹԻՀԿ պահանջների համաձայն
  • Ենթադրամաշնորհների բյուջեի փոփոխությունների և գնահարցման արդյունքների հաստատում՝ ծրագրի տնօրենի հետ խորհրդակցմամբ
  • Ենթադրամաշնորհառուներին տեխնիկական աջակցության և խորհրդատվության տրամադրում՝ ըստ անհրաժեշտության
  • Համագործակցություն գլխավոր հաշվապահի հետ՝ ապահովելու ենթադրամաշնորհառուների ֆինանսական և հաշվապահական գործունեության համապատասխանությունը տեղական օրենսդրության, շնորհատուների և ԹԻՀԿ պահանջներին
  • Ենթադրամաշնորհառուների և ԹԻՀԿ ֆինանսական թիմի միջև կապի ապահովում

Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն կրթություն կամ համապատասխան ուսուցում ֆինանսների, տնտեսագիտության կամ այլ առնչվող ոլորտում
  • համապատասխան ոլորտների օրենսդրության որոշակի իմացություն
  • դրամաշնորհների կառավարման առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ
  • բյուջեի մոնիթորինգի, վերլուծության և հաշվետվությունների մշակման փորձ և հմտություններ
  • տարբեր տեսակի շնորհների, այդ թվում դրամաշնորհների և ենթադրամաշնորհների տրամադրման մեխանիզմների իմացություն
  • պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպչական, խնդիրների լուծման և պլանավորման հմտություններ
  • անկախ և թիմում աշխատելու, ինչպես նաև տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
  • բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • MS Office-ի գերազանց իմացություն
  • ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհների և պայմանագրերի ընթացակարգերով աշխատանքային փորձառությունը ցանկալի է

Դիմելու ընթացակարգը և վերջնաժամկետը՝
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ կենսագրականը և ուղեկցող նամակը ‎անգլերենով կամ հայերենով` [email protected] հասցեով ոչ ուշ, քան ս.թ. հունիսի 25-ը: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել այն պաշտոնի անվանումը, որին դիմում եք:

Միայն փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:

Կազմակերպության մասին.

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: