Պաշտոնը` Ծրագրի մասնագետ

Աշխատաժամանակ` շաբաթական 20 ժամ

Տևողությունը` հոկտեմբերի 31 2023 (1 ամիս փորձաշրջան)

Աշխատանքի սկիզբը` հունվարի 9, 2023

Վայրը` Սարյան 12, Երևան, Հայաստան

Աշխատանքի նկարագրություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հանրային կառավարման և, մասնավորապես, հանրակրթության ոլորտի բարեփոխումներով հետաքրքրված և ծրագրերի իրականացման մեջ հմտանալու ցանկություն ունեցող անհատի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատասխանատու կլինի «ՍԱՆԿՈՒՍ. Քաղաքացիական հասարակության շրջանում հաշվետվողականության մեխանիզմների ամրապնդում» ծրագրի (ԵՄ ֆինանսավորում) նպատակների իրականացման համար՝ տրամադրելով աջակցություն կազմակերպչական և հետազոտական աշխատանքներում։ ՍԱՆԿՈՒՍ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի հանրակրթության ոլորտում հաշվետվողականության բարձրացմանը՝ քաղաքացիական հասարակության (ՔՀ) շրջանում արդյունավետ մշտադիտարկման մեխանիզմների ներդրման շնորհիվ:
Նախընտրելի թեկնածուն պետք է ունենա ծրագրերի իրականացման փորձառություն, բազային գիտելիքներ հանրային կառավարման, և, մասնավորապես հանրակրթության ոլորտի քաղաքականության բարեփոխումների գործընթացների վերաբերյալ, օժտված լինի գերազանց կազմակերպչական հմտություններով, ունենա գրավոր և բանավոր հաղորդկացման գերազանց կարողություններ։

Աշխատանքային գործառույթներ՝

Տրամադրել աջակցություն ծրագրի առաջադրված խնդիրների և աշխատանքային պլանով սահմանված նպատակների/գործողությունների իրականացմանը սահմանված ժամկետներում, մասնավորապես՝

  • Իրականացնել ծրագրով նախատեսված գործողությունների կազմակերպչական և լոգիստիկ աշխատանքները,
  • իրականացնել պատշաճ հաղորդակցություն ծրագրի շահագրգիռ կողմերի, ներառյալ պետական, մասնավոր և հասարակական հատվածների հետ և տրամադրել տեղեկատվություն՝ ըստ անհրաժեշտության,
  • մասնացկել ծրագրին առնչվող տարբեր միջոցառումներին/հանդիպումներին՝ իրականանցնելով գրառումներ (note-taking) ըստ անհրաժեշտության
  • աջակցել հանրակրթության ոլորտի քաղաքականության, այդ թվում՝ իրավական ակտերի և իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունների իրականացման և ծրագրի այլ արդյունքների պատրաստման աշխատանքներին, ներառյալ՝ տվյալների հավաքագրում, ճգրտում, ամփոփում և այլն,
  • աջակցել ծրագրի ղեկավարին աշխատանքային պլանի, ծրագրային հաշվետվությունների նախապատրաստման աշխատանքներին

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

Մասնագիտական կոմպետենցիաներ

  • բարձրագույն կրթություն հանրային կառավարման, իրավագիտության կամ այլ առնչվող ոլորտո
  • 2 տարվա աշխատանքային փորձ ծրագրերի իրականացման մեջ (ցանկալի է հանրակրթության ոլորտում)
    տվյալների հետ աշխատելու փորձառություն,
  • զեկույցներ և հաշվետվություններ կազմելու փորձառություն
  • հաղորդակցման գրավոր և բանավոր հմտություններ
  • կազմակերպչական հմտություններ
  • ՏՏ հմտություններ, մասնավորապես` Word, Excel, Power Point, Google docs-ով աշխատելու հմտություններ
  • հայերեն գերազանց և անգլերեն լեզվի լավ իմացություն
  • հանրային կառավարման գործընթացների իմացությունը և իրավական ակտերի հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն

Լրացուցիչ կոմպետենցիաներ

  • Ճկունություն
  • Պլանավորման և կազմակերպչական կարողություններ
  • Խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտություններ
  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն
  • Աճի և զարգացման ձգտում

Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] հասցեին մինչև ս.թ. դեկտեմբերի 8-ը ներառյալ՝ առարկայի մեջ նշելով «ծրագրի մասնագետ» բառը:

Թեկնածուի ընտրության գործընթաց

Առաջին փուլի ընտրությունը կիրականացվի ներկայացված փաստաթղթերի հիման վրա։ Հաշվի առնելով ստացված դիմումների ծավալը՝ կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ թեստի հրավիրելու նպատակով:

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:

Կազմակերպության առաքելությունն է խթանել լավ կառավարման և ժողորդավարայկան գործընթացները ՝ հանուն պետականության ամրապնդման և կոռուպցայից զերծ Հայաստանի:

Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: