Ծրագրի ղեկավարի աշխատանքի հնարավորություն
Պաշտոնը` Ծրագրի ղեկավար
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Աշխատանքի սկիզբը` 1 փետրվարի 2025 թ.
Վայրը` Երևան, Այգեձորի 53 փողոց
Անմիջական ղեկավար՝ գործադիր տնօրեն
Աշխատանքի նկարագրություն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է ծրագրերի ղեկավարման փորձառություն ունեցող և ընտրության ոլորտում մասնագիտացած անհատի, ով կմիանա ԹԻՀԿ թիմին և պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների իրականացմանն ուղղված՝ կազմակերպության ջանքերին։
Թեկնածուն պետք է լինի պատասխանատու և նախաձեռնող, տիրապետի ընտրական գործընթացներին ու կուսակցությունների ֆինանսավորմանն առնչվող միջազգային սկզբունքներին և լավագույն փորձին, ունենա վերլուծական միտք, գրավոր ներկայացման գերազանց կարողություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ձիրք՝ ներկայացնելու կազմակերպությունը շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերություններում։ Թեկնածուն պետք է օժտված լինի կազմակերպչական և առաջնորդման գերազանց հմտություններով, ինչպես նաև բանակցային կարողություններով։
Ծրագրի համակարգողի աշխատանքի պահանջներն են՝
- Ղեկավարման/համակարգման հմտություններ, որոնք անհրաժեշտ են ծրագր(եր)ի ղեկավարման/համակարգման համար՝ ապահովելու ծրագրային թիմի արդյունավետ աշխատանքը, առաջադրված խնդիրների և գործողությունների պատշաճ իրականացումը, նախանշված արդյունքների ստացումը, ծրագրի ընթացքի և արդյունքների վերլուծությունը, ծրագրի փաստաթղթերի ամբողջականությունը և հաշվետվությունների ներկայացումը սահմանված ժամկետներում, ծառացած խնդիրների լուծումը և մարտահրավերների հաղթահարումը, գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ արդյունավետ աշխատանքը, այդ թվում՝ «Ականատես» դիտորդական առաքելության աշխատանքները, ինչպես նաև պետական մարմինների հետ արդյունավետ աշխատանքը․
- Թիմի առաջնորդման հմտություններ, որոնք անհրաժեշտ են աշխատակազմի ներգրավման, մոտիվացման և կառավարման, հմտությունների փոխանցման, մասնագիտական ուղղորդման, նպատակների առաջադրման ու գործողությունների վերահսկման, ինչպես նաև գործընկերների հետ ներառական և արդյունավետ համագործակցություն ապահովելու համար․
- Փորձագիտական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են ոլորտային քաղաքականության վերլուծությունների մեթոդաբանական ուղղորդման, զեկույցների ամփոփման, առաջարկությունների մշակման, արդյունքների որակի ապահովման, ինչպես նաև շահագրգիռ կողմերի շրջանում կազմակերպության գործունեության և դրա արդյունքների պատշաճ ներկայացման համար․
- Պրոդուկտներ մշակելու հմտություններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի ընթացիկ և վերջնական արդյունքների (ոլորտային վերլուծական նյութեր, առաջարկություններ, զեկույցներ) մշակման/ամփոփման ու որակը ապահովելու համար․
- Հաղորդակցման և բանակցային հմտություններ, որոնք անհրաժեշտ են շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ պետական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, փորձագետների, քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների հետ արդյունավետ հաղորդակցության ապահովման, ինչպես նաև ԹԻՀԿ գործունեությունը ներկայացնելու ու պատշաճ հաղորդագրություններ ձևակերպելու համար։
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
Մասնագիտական կոմպետենցիաներ
- բարձրագույն կրթություն քաղաքագիտության, հանրային քաղաքականության, մարդու իրավունքների կամ նմանատիպ այլ ոլորտներում
- 3-5 տարվա մասնագիտական փորձ հանրային կառավարման, ընտրական գործընթացներին առնչվող ոլորտներում
- առնվազն 3-5 տարվա ծրագրի ղեկավարման փորձ, PMP վկայագրումը ցանկալի է
- պետական մարմինների և միջազգային կառույցների հետ աշխատելու փորձառություն
- զեկույցներ և առաջարկություններ մշակելու, ինչպես նաև ծրագրային հայտեր և հաշվետվություններ գրելու գերազանց կարողություններ
- հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- ՏՏ գիտելիքներ (MS Office)
- բանավոր և գրավոր հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ
ԹԻՀԿ բազային և ղեկավարման կոմպետենցիաներ
- Ճկունություն, մի քանի թեմաներով և ձևաչափով միաժամանակ աշխատելու կարողություն
- Պլանավորման և կազմակերպչական/կառավարման կարողություն
- Խնդիրների լուծման և որոշումների կայացման հմտություն
- Ինչպե՛ս թիմով, այնպե՛ս էլ՝ անկախ աշխատելու կարողություն
- Աճի և զարգացման ձգտում, ինքնամոտիվացման ձիրք
- Առաջնորդում և թիմի զարգացում
- Առավելագույն արդյունքին և բարձր որակին միտվածություն
- Էմոցիոնալ կոմպետենտություն
Նախընտրելի թեկնածուն պետք է լինի կազմակերպության ընդհանուր արժեքների կրողը:
Ինչպես դիմել
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերենով կամ անգլերենով [email protected] հասցեին մինչև ս.թ. հունվարի 15-ը՝ ներառյալ՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով՝ Ծրագրի ղեկավար:
Թեկնածուի ընտրության գործընթաց
Առաջին փուլի ընտրությունը կիրականացվի ներկայացված փաստաթղթերի հիման վրա։ Հաշվի առնելով ստացված դիմումների ծավալը՝ կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ թեստի հրավիրելու նպատակով: Թեստի արդյունքների հիման վրա կանկացվի հարցազրույց ԹԻՀԿ մարդկային ռեսուսրների կառավարման համակարգողի, այնուհետև՝ գործադիր տնօրենի հետ:
Կազմակերպության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:
Կազմակերպության առաքելությունն է խթանել լավ կառավարման և ժողորդավարայկան գործընթացները ՝ հանուն պետականության ամրապնդման և կոռուպցայից զերծ Հայաստանի:
———————————
Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից:

