Փնտրում ենք երկարաժամկետ դիտորդներ
Աշխատանքի սկիզբ և տևողություն՝ 01․04․2026 - ընտրական գործընթացի ավարտը
Զբաղվածություն՝ շաբաթական միջինում 20–30 ժամ
Վայր՝ ՀՀ բոլոր մարզեր և Երևան
«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը հրավիրում է ընտրական գործընթացներով հետաքրքրված, պատասխանատու և նախաձեռնող անհատների միանալու մեր թիմին՝ աջակցելու Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը։
Երկարաժամկետ դիտորդները կիրականացնեն նախընտրական շրջանի, քվեարկության օրվա և հետընտրական գործընթացների մշտադիտարկում՝
Դիտորդական առաքելություններին մասնակցության նախկին փորձը կդիտվի որպես առավելություն։
Հայտարարությունը բաց է Երևանում և մարզերում բնակվող բոլոր այն անհատների համար, ովքեր անկուսակցական են և չունեն շահերի բախում ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության կամ թեկնածուի հետ։
Երկարաժամկետ դիտորդը պետք է ունենա՝
- Բազային գիտելիքներ ընտրական գործընթացների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են ընտրական հանձնաժողովների աշխատանքների և կուսակցությունների գործունեության դիտարկման համար։
Հետազոտական/մշտադիտարկման հմտություններ, որոնք անհրաժեշտ են դաշտային հետազոտությունների և փաստաթղթային տվյալների ուսումնասիրությանհամար։ - Հաղորդակցման և ներկայացման հմտություններ, որոնք անհրաժեշտ են պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների/կուսակցությունների դաշինքների, ԶԼՄ ներկայացուցիչների և փորձագետների հետ հարցազրույցների անցկացման համար, ընտրական գործընթացի համապատասխան դերակատարների հետ արդյունավետ համագործակցությանհամար։
- Պլանավորման հմտություններ, որոնք անհրաժեշտ են նախընտրական քարոզարշավի միջոցառումների (օր.՝ հավաքներ, երթեր, մամուլի ասուլիսներ, բանավեճեր, և այլն) արդյունավետ դիտարկման համար։
- Գրավոր հաղորդակցման, ՏՏ գիտելիքներ և հաշվետվություններ ներկայացնելու հմտություններ, որոնք անհրաժեշտ են մշտադիտարկման արդյունքների ամփոփման և օրական ու շաբաթական կտրվածքով սահմանված ձևաչափով հաշվետվություններ ներկայացնելու համար։
Մասնագիտական կոմպետենցիաներ
- բարձրագույն կրթություն
- հետազոտական և մշտադիտարկման առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ, ներառյալ` համապատասխան կրթությունը
- հայոց լեզվի գերազանց իմացություն
- MS Word, MS Excel և Google drive-ի, ինչպես նաև տվյալների բազաների հետ աշխատելու հմտություններ
Լրացուցիչ հմտություններ
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ
- Նախաձեռնողականություն, ինքնամոտիվացիա
- Թիմային և անկախ աշխատելու կարողություն
- Պատասխանատվության բարձր զգացում և նվիրվածություն
- Սթրեսային իրավիճակներում և սեղմ ժամկետներում գործելու ունակություն
- Ճկուն գրաֆիկով (անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային ժամերից դուրս) աշխատելու պատրաստակամություն
Աշխատանքի մեկնարկից առաջ ընտրված թեկնածուները կմասնակցեն ինտենսիվ վերապատրաստման դասընթացի 2026 թ. մարտի երկրորդ կեսին։
Ինչպես դիմել
Հետաքրքրված անձինք պետք է լրացնեն առցանց հայտը մինչև մարտի 10-ը՝ ներառյալ։
Միայն նախնական ընտրությունը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։
Կոնտակտային անձ՝ Մերի Մինասյան, հեռ. 077 357 010
Դիտորդական առաքելության մասին
«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնվել է 2018 թ.։ Նրա կազմում գործում են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամը:
«Ականատես»-ի նպատակն է հանրային անկողմնակալ հսկողության միջոցով նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը: «Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ:
«Ականատես»-ը հանդիսանում է մի շարք միջազգային դիտորդական ցանցերի անդամ։ Դիտորդական առաքելությունը անդամակցում է Global Network of Domestic Election Monitors (GNDEM), European Platform for Democratic Elections (EPDE) և European Network of Elections Monitoring Organizations (ENEMO) կազմակերպություններին։
Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/akanatesditord

