Աշխատանքի սկիզբ և տևողություն՝ 01․05․2026 – 01․06․2026
Աշխատանքի բնույթ՝ ծառայության մատուցում
Վայրը՝ ՀՀ բոլոր մարզեր և Երևան

Ծառայության նկարագրություն

«Ականատես» դիտորդական առաքելությունը հավաքագրում է ընտրական գործընթացների մեջ մասնագիտացած կամ մասնագիտանալ ցանկացող դասընթացավարների, ովքեր պատրաստակամ են վերապատրաստել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին դիտորդական առաքելության կարճաժամկետ դիտորդներին Երևան քաղաքում և ՀՀ մարզերում՝ ըստ սահմանված ժամանակացույցի՝ մայիս ամսվա ընթացքում։

Հավաքագրված թեկնածուների համար մինչև ծառայությունը սկսելը, ապրիլ ամսին, կկազմակերպվի «Դասընթաց դասընթացավարների համար», որին մասնակցությունը պարտադիր է։

Նախընտրելի թեկնածուները պետք է ունենան ընտրական գործընթացների վերաբերյալ գիտելիքներ,դիտորդական և/կամ դասընթացավարի փորձ, ինչպես նաև օժտված լինեն հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններով։

Պահանջվող որակավորումներ

  • Փորձագիտական գիտելիքներ ընտրական օրենսդրության/գործընթացների վերաբերյալ,
  • Դասընթացներ անցկացնելու փորձառություն,
  • Կարճաժամկետ դիտորդական փորձառություն,
  • Հաղորդակցման/ներկայացման հմտություններ,
  • Պլանավորման հմտություններ։

Ինչպես դիմել

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված որակավորման պահանջներին, խնդրում ենք մինչ ապրիլի 10-ը, ժամը՝ 24։00-ը լրացնել հայտը։

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:

Կոնտակտային անձ՝ Լուսինե Ստեփնայան, հեռ. 091 56 96 89

Ականատես դիտորդական առաքելության մասին

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնվել է 2018 թ.։ Նրա կազմում գործում են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամը:

«Ականատես»-ի նպատակն է հանրային անկողմնակալ հսկողության միջոցով նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը: «Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ:

«Ականատես»-ը հանդիսանում է մի շարք միջազգային դիտորդական ցանցերի անդամ։ Դիտորդական առաքելությունը անդամակցում է Global Network of Domestic Election Monitors (GNDEM), European Platform for Democratic Elections (EPDE) և European Network of Elections Monitoring Organizations (ENEMO) կազմակերպություններին։

Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/akanatesditord