«Ականատես» դիտորդական առաքելությունը հրավիրում է բոլորին, ովքեր ցանկանում են նպաստել Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը, միանալ նախաձեռնությանը և մասնակցել ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների կարճաժամկետ դիտորդական առաքելությանը։

Եթե Դուք կարևորում եք հանրային անկողմնակալ վերահսկողությունը ընտրական գործընթացների նկատմամբ և, միևնույն ժամանակ,

  • չեք անդամակցում և հրապարակայնորեն չեք սատարում ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության/դաշինքի/թեկնածուի,
  • չեք հանդիսանում կուսակցության/դաշինքի/թեկնածուի ընտանիքի անդամ կամ մերձավոր ազգական,
  • չափահաս եք,

ապա գրանցվեք հետևյալ հղումով և միացեք նախաձեռնությանը մինչև ապրիլի 25-ը ներառյալ։

Հայտարարությունը բաց է Երևանի և մարզերի բնակիչների համար։

Ընտրված դիտորդները կմասնակցեն վերապատրաստման մեկանգամյա դասընթացի։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ զանգահարելով 091 569689 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլ․ հասցեին:

Ականատես դիտորդական առաքելության մասին

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնվել է 2018 թ.։ Նրա կազմում գործում են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Իրավունքի զարգացման և պաշտպանության» հիմնադրամը:

«Ականատես»-ի նպատակն է հանրային անկողմնակալ հսկողության միջոցով նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը: «Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ:

«Ականատես»-ը հանդիսանում է մի շարք միջազգային դիտորդական ցանցերի անդամ։ Դիտորդական առաքելությունը անդամակցում է Global Network of Domestic Election Monitors (GNDEM), European Platform for Democratic Elections (EPDE) և European Network of Elections Monitoring Organizations (ENEMO) կազմակերպություններին։

Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/akanatesditord