Ծրագրի ժամկետներ` 2019 թ. նոյեմբերի 1-դեկտեմբերի 30
Աշխատաժամանակ` ճկուն, առավելագույնը 10-20 ժամ՝ շաբաթական
Վայրը` Սարյան 12, Երևան, Հայաստան

Կամավորական ծրագրի նկարագրություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ), կարևորելով երիտասարդների դերը կոռուպցիայի դեմ պայքարում, մեկնարկում է կամավորական/փորձնակության երկամսյա ծրագիր, որի նպատակն է տրամադրել երիտասարդներին գիտելիքներ և գործիքակազմ հանրային կառավարման ոլորտի, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման վերաբերյալ: Երկամսյա ծրագիրը բաղկացած է երկու փուլից՝

  • Առաջին փուլ՝ կարճատև դասախոսություններ/պարապմունքներ, ինչի արդյունքում երիտասարդները կստանան տեսական գիտելիքներ և պրակտիկ հմտություններ հանրային կառավարման, օրենսդրության, իրավական ակտերի նախագծերի մշակման և դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերի վեր հանման վերաբերյալ;
  • Երկրորդ փուլ՝ պրակտիկ աշխատանքներ, որի ընթացքում երիտասարդները ձեռք բերված գիտելիքները կկիրառեն հանրային կառավարման ոլորտի օրենսդրական դաշտի, իրավական ակտերի նախագծերի և իրավակիրառ պրակտիկայի վերլուծության համար։ Այս փուլը նախատեսված է իրականացնել մենթորի ուղղորդմամբ։

Ծրագիրը նախատեսված է իրավաբանական ֆակուլտետների բակալավրի աստիճանի 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողների, ինչպես նաև նորավարտ իրավաբանների համար, ովքեր հետաքրքրված են օրենսդրության կատարելագործման, հանրային կառավարման ոլորտներում և կոռուպցիայի դեմ պայքարում իրենց ներդրումն ունենալու մեջ։

Կամավորի պրակտիկ աշխատանքի նկարագիր

  • Սահմանված ոլորտներում իրավական ակտերի և դրանց նախագծերի վերլուծություն՝ կոռուպցիոն ռիսկերի վերհանման և դրանց չեզոքացմանն ուղղված առաջարկների մշակման նպատակով
  • Առաջարկությունների մշակում և տեղադրում https://www.e-draft.am էլեկտրոնային հարթակում

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

  • Իրավաբանական ֆակուլտետի բարձր կուրսի ուսանողներ և շրջանավարտներ
  • Հետազոտական կարողություններ և գրավոր հմտություններ
  • ՏՏ հմտություններ, այդ թվում` https://www.e-draft.am հարթակից օգտվելու հմտւթյուններ (ցանկալի)
  • Հայերենի և անգլերենի (ցանկալի) իմացություն

Լրացուցիչ կոմպետենցիաներ

  • Սկզբունքայնություն և նվիրվածություն կազմակերպության արժեքներին
  • Ուշադրություն մանրամասների նկատմամբ
  • Ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն
  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն
  • Պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն
  • Բազմազան թեմաների մեջ խորանալու կարողություն և արագ կողմնորոշվելու ունակություն

Ինչպես դիմել

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերենով կամ անգլերենով [email protected] հասցեին մինչև ս.թ. նոյեմբերի 3-ը ներառյալ՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով՝ Կամավորական ծրագիր:

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ կապ հաստատվի՝ հարցազրույցին հրավիրելու նպատակով:

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ․։ 2001 թ. հոկտեմբերին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հավատարմագրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն շարժման քարտուղարության կողմից՝ ներկայացնելու շարժումը Հայաստանում: Աշխարհի ավելի քան 100 ազգային ներկայացուցչությունների և Բեռլինում գործող միջազգային քարտուղարության միջոցով ԹԻ-ն աջակցում է կոռուպցիայի դեմ պայքարին բազմաթիվ շահագրգիռ կողմերի՝ կառավարության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության հետ համագործակցելով: Այս գլոբալ առաքելության լույսի ներքո՝ ԹԻՀԿ-ի գլխավոր նպատակն է կոռուպցիան նվազեցնելու միջոցով նպաստել ժողովրդավարական կառավարմանը Հայաստանում այնպիսի հիմնարար արժեքներին համահունչ, ինչպիսիք են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, խիզախությունը, արդարությունն ու ժողովրդավարությունը

Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունք­ների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլական՝ «Ձևավորել պայքարող քաղա­քացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաս­տա­նի», որն ընկած է կազմակեր­պու­թյան 2016-2020թթ. ռազմավարու­թյան հիմքում: