Ծրագրի նպատակն է բարելավել տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականությունը տեղական բյուջեի ծախսերի մասով, ինչպես նաև խրախուսել համայնքային քաղաքականության և բյուջեի մշակման ու իրականացման մասնակցային գործընթացը Հայաստանի 7 մարզային համայնքներում: Այդ նպատակով 7 շահառու համայնքներում ծրագիրը կզարգացնի 14 երիտասարդ համայնքային ակտիվիստների կարողությունները` տեղական բյուջեի մշտադիտարկման հարցում և կնախաձեռնի հանրային քննարկումներ համայնքում որոշումների ընդունման գործընթացների վրա ազդելու նպատակով:

Բյուջե

23,238,332 ՀՀ դրամ

Շնորհատուներ

Եվրասիա hամագործակցության hիմնադրամ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Առնչվող նյութեր

Տեղի է ունեցել համայնքային բյուջեի մոնիտորինգի թեմայով դասընթաց

2019 թ․ դեկտեմբերի 20-21-ը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանի համայնքներում հանրային ծախսերի դիտարկում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է համայնքային բյուջեի մոնիտորինգի թեմայով դասընթաց թվով 14 համայնքային մոնիտորների համար։ Դասընթացի ընթացքում մասնակիցներին են ներկայացվել տեղական ինքնակառավարման և համայնքային բյուջետավարման իրավակարգավորումները և գործընթացները, ինչպես նաև մոնիտորինգի մեթոդաբանությունն ու գործիքակազմը։

Կարդալ մանրամասները