Ծրագրի նպատակն է վեր հանել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) ծրագրերի բացթողումներն ու թերությունները և դրանց ելքային ցուցանիշները` ՀՀ ԱՍՀՆ համար մշակելով այնպիսի բյուջե, որը ծրագրային բյուջե կհամարվի ոչ միայն ֆորմալ, այլև բովանդակային առումով` նախարարության համար մշակված ծրագրերի և ծրագրերի ելքային ցուցանիշների կատարելագործման նպատակով համագործակցելով համապատասխան պետական կառույցների հետ և ջատագովելով նախարարության համար բյուջեի մշակված նախագիծը 2021 թ.-ի բյուջեում ներառման օգտին։ Ծրագիրը հնարավորություն կտա հանրային ֆինանսների փորձագետներին ուսումնասիրելու նախարարության ծրագրերը և դրանց ելքային ցուցանիշները, ինչպես նաև դրա հիման վրա նախարարության համապատասխան պաշտոնյաների հետ փոխելու առկա ծրագիրը և/կամ մշակելու նոր ծրագիր և չափանիշներ: Այնուհետ ջանքեր կգործադրվեն, որ փոփոխությունները կամ նոր ծրագրերը և ցուցանիշները ներառվեն 2021 թ.-ի պետական բյուջեում։

Բյուջե

16,791,600 ՀՀ դրամ

Շնորհատուներ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Առնչվող նյութեր

ԹԻՀԿ-ն ներկայացրել է առաջարկությունների փաթեթ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջետային միջոցառումների և արդյունքային ցուցանիշների վերաբերյալ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ներկայացրել է մի շարք առաջարկություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ՀՀ ԱՍՀՆ) 2021-2023թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի և 2021թ. բյուջեի նախնական նախագծի միջոցառումների և արդյունքային ցուցանիշների վերաբերյալ։ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ իրականացված «Ծրագրային բյուջետավորման պրակտիկայի մոնիտորինգ և ջատագովություն» ծրագրի շրջանակում ԹԻՀԿ-ը փորձում է վեր հանել ՀՀ ԱՍՀՆ ծրագրերի միջոցառումներում և նրանց արդյունքի չափորորոշիչներում տեղ գտած  բացթողումները և թերությունները՝ օգնելու ՀՀ ԱՍՀՆ-ին մշակելու այնպիսի բյուջե, որը ծրագրային բյուջե կհամարվի ոչ միայն ֆորմալ, այլ նաև բովանդակային առումով։

Կարդալ մանրամասները