Դիտորդական առաքելություն 2023թ․Երևանի ավագանու ընտրություններին
Ծրագրի նպատակն է ապահովել հանրային վերահսկողություն Երևան քաղաքում կայանալիք ընտրությունների նկատմամբ՝ քարոզարշավի, քվեարկության գործընթացների և հետընտրական զարգացումների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության միջոցով:
Բյուջե
Շնորհատուներ
Առնչվող նյութեր
Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածի դիտարկման արդյունքների վերաբերյալ տեղեկանք
«Ականատես» դիտորդական առաքելությունը հրապարակել է իր երկրորդ տեղեկանքը Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածի դիտարկման արդյունքների վերաբերյալ։
——————————
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները։
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերի ուսումնասիրության հետքերով
Ստորև ներկայացնում ենք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերի ուսումնասիրության արդյունքում 45 հարցերի առնչությամբ ստացված պատկերը:
Տեղի ունեցավ երկարաժամկետ դիտորդների դասընթացը
Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընդառաջ երկարաժամկետ դիտորդները մասնակցեցին վերապատրաստման երկօրյա դասընթացին։
45 հարց Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին
Սույնով ներկայացվում են Երևան քաղաքի կառավարման հարցերով շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հարցերը 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին: