Շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվության մատչելիության և հասարակության մասնակցության խթանում
01.10.2004 - 31.12.2004
Ծրագրի նպատակն է գնահատել Երևանում քաղաքաշինության բնագավառի իրավասու մարմինների կողմից տեղեկատվության մատչելիության և հասարակայնության մասնակցության ապահովման արդյունավետությունը: Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են Հայաստանի Հանրապետության` քաղաքաշինության, ինչպես նաև դրան առնչվող հողային ու շրջակա միջավայրի պահպանության օրենսդրությունը և իրավասու մարմինների գործառույթները, ինչպես նաև վերահսկողությունը այդ բնագավառում:
Ծրագիրը իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ու թաղապետարանների շրջանում հարցումների, Երևանի բնակչության շրջանում սոցիոլոգիական հարցման, պետական կառույցների, գործարար ոլորտի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հարցազրույցների, փորձագիտական դիտարկումների և զանգվածային լրատվամիջոցների մոնիտորինգի միջոցով և հասարակական կարծիքի ուսումնասիրություն քաղաքաշինական ոլորտում կոռուպցիայի երևույթի դրսևորման վերաբերյալ:
Բյուջե
USD 3,000.00
Շահառուներ
Քաղաքաշինության, բնապահպանության և հողային բնագավառների պետական կառույցներ, հասարակական կազմակերպություններ