Հակակոռուպցիոն ռազմավարության և գործունեության ծրագրի մոնիտորինգ (2007-2009)
Ծրագրի նպատակն է մինչև 2007թ. վերջը հասնել հակակոռուպցիոն քաղաքականության փաստաթղթերում անհրաժեշտ փոփոխությունների ընդունմանը և առավել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանը, որի շնորհիվ կարելի է մինչև 2015թ. վերջը լուծել կոռուպցիայի նվազեցման ռազմավարական խնդիրը: Դրան կարելի է հասնել շահերի պաշտպանության ճանապարհով հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերի որակի բարելավմամբ (հաղորդակցման և լոբինգի, միջազգային պարտավորությունների հետ համապատասխանեցման մոնիտորինգի, բողոքի մեխանիզմների գործադրման, ՀՀ կառավարության գործունեության հրապարակայնության ավելացման միջոցով) և հակակոռուպցիոն միջոցառումների ձեռնարկմանը նպաստելով:
Բյուջե
Շնորհատուներ
Շահառուներ
Քաղաքացիներ, պետական մարմիններ, գործարարներ, հասարակական և միջազգային կազմակերպություններ, լրատվամիջոցներ