Նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման մոնիտորինգ Հայաստանում
ՀՀ-ում քաղաքական ֆինանսավորմանն առնչվող հանրային իրազեկության բարձրացման և թափանցիկ ու արդար ընտրական քարոզչության ապահովման նպատակով նախատեսվում է հրապարակել և տարածել նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման և վարչական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ մոնիտորինգի ձեռնարկի հայերեն տարբերակը, ինչպես նաև 2007թ. ՀՀ Ազգային Ժողովի և 2008թ. ՀՀ նախագահի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման մասին ԹԻՀԿ-ի իրականացրած մոնիտորինգի համապարփակ զեկույցը: Զուգահեռաբար, նախատեսվում է ՀՀ ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթների բարելավման վերաբերյալ հանձնարարականների մշակում հայ փորձագետների հետ` կազմակերպված ընտրական օրենսդրությանն շուրջ քննարկումների արդյունքում:
Բյուջե
Շնորհատուներ
Շահառուներ
Քաղաքացիական հասարակություն, պետական մարմիններ, կուսակցություններ, ՀՀ Ազգային Ժողով և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Առնչվող նյութեր
Ընտրական քարոզարշավի ֆինանսավորման կարգավորումը Հայաստանում
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ս.թ. դեկտեմբերի 17-ին կազմակերպել էր ՀՀ ընտրական օրենսդրությանը նվիրված փորձագիտական քննարկում «Նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման մոնիտորինգ Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այ Էֆ Ի Էս-ի կողմից ֆինանսավորվող միջոցառման ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորները, պետական հաստատությունների, կուսակցությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների շահագրգիռ ներկայացուցիչները հաղորդակից են դարձրել ՀՀ-ում ընտրական քարոզարշավի ֆինանսավորման կարգավորման վերաբերյալ իրենց փորձին ու մասնագիտական հմտություններին: