Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի հանրային հատվածի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակը կոռուպցիայի դեմ առավել արդյունավետ պայքարի, իշխանությունների վրա ավելի մեծ ճնշման, միջազգային օգնության առավել արդյունավետության և կոռուպցիային առնչվող հարցերի վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման միջոցով: Դրան կարելի է հասնել օրինականության ազգային համակարգի հետազոտության, ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի դրույթների իրականացման վերլուծության ու շահերի պաշտպանության քարոզարշավի միջոցով` հիմնված հետազոտության արդյունքների վրա:

Բյուջե

AMD 73,698,422.50

Շնորհատուներ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ քարտուղարություն, Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարություն

Շահառուներ

Լայն հանրություն, պետական մարմիններ, այլ տեղական և միջազգային կազմակերպություններ և լրատվամիջոցներ