Ծրագրի նպատակն է ավելացնել Հայաստանի ՀԿ-ների ինստիտուցիոնալ գիտելիքները փորձի փոխանակման միջոցով և քաղաքականության մշակմանն առնչվող հանրային մասնակցության լավագույն փորձի օրինակների ներկայացմամբ` գործընկեր մասնաճյուղի` Թրանսփարենսի Ինթերնեշնլ Լիտվայի հետ համագործակցությամբ: Այն իրականացվում է ոլորտի օրենսդրության և քաղաքական ու տնտեսական այն միջավայրի գնահատման միջոցով, որտեղ գործում են Հայաստանի ՀԿ-ները, հանրային քաղաքականության գործընթացներում ՀԿ-ների ներգրավվածության միջազգային լավագույն փորձի վերաբերյալ ձեռնարկի ստեղծմամբ և ՀԿ-ների համար սեմինարների կազմակերպմամբ:

Բյուջե

AMD 6,457,015

Շնորհատուներ

Ժողովրդավարության ազգային հիմնադրամ

Շահառուներ

ՀԿ-ներ

Գործընկերներ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Լիտվայի մասնաճյուղ

Առնչվող նյութեր

Հայաստանի հասարակական կազմակերպությունների առջև ծառացած մարտահրավերները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Լիտվայի համագործակցությամբ անց է կացրել սեմինար-քննարկում` արծարծելու Հայաստանի հասարակական կազմակերպությունների զարգացման հնարավորություններն ու ռիսկերը: Սեմինարը տեղի է ունեցել ս.թ. մարտի 31-ին Հայաստանի ՀԿ-ների մասնակցային կարողությունների զարգացում ծրագրի շրջանակում` Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամի աջակցությամբ: Ելույթների արդյունքում աշխույժ բանավեճ է ծավալվել միջոցառմանը մասնակից տասնյակ ՀԿ-ների ներկայացուցիչների միջև:

Կարդալ մանրամասները