2012 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության ֆինանսավորման մոնիտորինգ
Ծրագրի նպատակն է նպաստել քաղաքական, տնտեսական և սոցիալական գործընթացներում ՀՀ արդյունավետ կառավարմանը: Այն նախատեսում է ընտրական և հանրային գնումների գործընթացներում խթանել թափանցիկությունը, հաշվետվողականությունն ու մասնակցությունը մոնիտորինգի և վերլուծության ընթացակարգերի և գործընթացների, իրազեկության բարձրացման և հանրային քննարկումների ծավալման, շահերի պաշտպանության և լոբբինգի միջոցով` ուղղված համապատասխան բարեփոխումների իրականացմանը: Ծրագիրը բաղկացած է երկու մասից` ներառյալ 2012 թ. խորհրդարանական ընտրությունների և հանրային գնումների մոնիտորինգը, ծրագրի արդյունքների հրապարակման, ներկայացման ու տարածման միջոցով:
Բյուջե
Շնորհատուներ
Շահառուներ
Քաղաքացիական հասարակություն, պետական մարմիններ, կուսակցություններ, տեղական և միջազգային կազմակերպություններ և լրատվամիջոցներ
Գործընկերներ
Երևանի մամուլի ակումբ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Առնչվող նյութեր
Քաղաքացիական հասարակությունը մոնիտորինգի է ենթարկում ընտրությունները
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը և գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մասնակցել են «Քաղաքացիական հասարակությունը 2012 թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ» ընտրական ծրագրերի հանրային ներկայացմանը, որ տեղի է ունեցել Կոնգրես հյուրանոցում ս.թ. ապրիլի 11-ին: «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած միջոցառման ընթացքում ներկայացվել են քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող մոնիտորինգային տարբեր նախաձեռնություններ, որոնց հիմնական նպատակնէ վերահսկել ընտրությունների անցկացումը: