2003 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կուսակցությունների քարոզարշավի ֆինանսական միջոցների մոնիտորինգ
Ծրագրի նպատակն էր ապահովել 2003թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցությունների ֆինանսավորման գործընթացի թափանցիկությունը և բարձրացնել հասարակության իրազեկությունը կուսակցությունների քարոզարշավի ֆինանսավորման և ծախսերի վերաբերյալ: Ծրագիրը միտված էր խթանելու կուսակցությունների պատասխանատվության պահանջարկը, խրախուսելու հանրային քննարկումները և քաղաքացիական հասարակության ճնշումը` ազնիվ և արդար ընտրություններ ապահովելու համար: Ծրագիրը բաղկացած էր երեք հիմնական ուղղություններից` կուսակցություններից իրենց նախընտրական միջոցների մասին տեղեկությունների ստացում, քարոզարշավների ընթացքում կուսակցությունների եկամուտների և ծախսերի անկախ մոնիտորինգի իրականացում և ստացված տեղեկությունների համեմատական վերլուծություն` հնարավոր անհամապատասխանությունները բացահայտելու նպատակով: