Ծրագիրը նպատակ ունի նպաստել տեղեկատվության ոլորտում հանրային գույքի կառավարման թափանցիկությանը և դրա վերաբերյալ տեղեկատվության մատչելիությանը, և տեղեկատվության մերժման հիմքով հայցեր ներկայացնել դատարան` վերականգնելու տեղեկատվության խախտված իրավունքը:

Բյուջե

AMD 2,603,000.00

Շնորհատուներ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Շահառուներ

Քաղաքացիական հասարակություն, տեղական և միջազգային կազմակերպություններ, լրատվամիջոցներ

Առնչվող նյութեր

Իրավապաշտպան հասարակական կառույցների հայտարարությունը

Երեկ` 2012 թ. ապրիլի 16-ին տեղի է ունեցել հարձակում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վրա: Հարձակման պատճառ է հանդիսացել իր գրասենյակի տարածքի տրամադրումը` ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու նպատակով: Շուրջ 200 անձ պաստառներով շրջափակել են կազմակերպության գրասենյակը` պահանջելով չտրամադրել տարածքը ադրբեջանական ֆիլմեր ցուցադրելու նպատակով: Նրանց մի մասը ներխուժել է գրասենյակ, սպառնալիքներ ու հայհոյանքներ տեղացել աշխատակիցների հասցեին և վնասել կազմակերպության գույքը: Դրսում հավաքված անձինք ձվեր և քարեր են նետել գրասենյակի ուղղությամբ, ինչի պատճառով կոտրվել են գրասենյակի պատուհանների ապակիները և մարմնական վնասվածք է ստացել կազմակերպության մեկ աշխատակից:

Կարդալ մանրամասները