Ծրագիրը նպատակ ունի նպաստել ազատ, արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրություններին Հայաստանում` խթանելով քաղաքացիների մասնակցությունը ընտրական գործընթացների դիտորդությանն ու այդ մասին տեղեկություններ հայտնելով, ինչպես նաև բարձրացնելով ակտիվիստների կարողությունները ընտրական գործընթացներում հասարակական վերահսկողության և տեղեկատվություն հայտնելու միջոցով` հաղորդակցական նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, ավելացնելով ընտրական գործընթացների վերաբերյալ գիտելիքներն ու հրապարակայնությունը` տեղեկատվությունը ինտերնետի միջոցով ցուցադրելի դարձնելով: Ծրագրով նախատեսված է ցանցերի ստեղծում և դասընթացների անցկացում` էսէմէս-ի, թվիթերի և ֆեյսբուքի միջոցով ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություն հայտնելու, և 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվության հավաքումը համակարգելու, ղեկավարելու և ինտերնետային կայքի ինտերակտիվ քարտեզի միջոցով դրանք ցուցադրելի դարձնելու նպատակով:

Բյուջե

AMD 6,391,000.00

Շնորհատուներ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, Եվրասիա hամագործակցության hիմնադրամ, Քաունթերփարթ Ինթերնեշնլ - Հայաստան

Շահառուներ

Քաղաքացիական ակտիվիստներ, հասարակագետներ, ՀԿ-ներ, կուսակցություններ, պետական մարմիններ, միջազգային կազմակերպություններ, դիվանագիտական առաքելություններ

Գործընկերներ

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ