«Հանրային ծառայության մասին» օրենքի մոնիտորինգ
Ծրագրի նպատակն է հանրային ծառայության մասին օրենսդրության գործադրման մոնիտորինգի համար հիմքերի ստեղծումը: Դրան կարելի է հասնել ռազմավարության մշակմամբ, որը հիմնականում ուղղված է շահերի բախմանը և հանրային ծառայողների` ընտրված խմբի գույքի և եկամուտների հայտարարագրերի թափանցիկությանը` օրենքի պահանջների կատարման վերաբերյալ տեղեկատվության հավաքմանը, ինչպես նաև լրատվամիջոցներով լուսաբանված խախտումների դեպքերի վերաբերյալ մոնիտորինգի իրականացման, ընտրված հանրային ծառայողների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի` օրենքի պահանջներին համապատասխանության վերաբերյալ դեպքերի հետաքննության, հանրային ծառայության մասին օրենքի պատշաճ կիրառման և մոնիտորինգը խոչընդոտող թերությունների ու սողանցքների ճանաչման միջոցով:
Բյուջե
Շնորհատուներ
Շահառուներ
Քաղաքացիական հասարակություն, լրատվամիջոցներ
Գործընկերներ
«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն և «Հետք» ինտերնետային թերթ