Ծրագրի նպատակն է նպաստել ընտրական և հանրային գնումների գործընթացներում ՀՀ արդյունավետ կառավարմանը թափանցիկության, հաշվետվողականության ու մասնակցության խթանումով` ընթացակարգերի և գործընթացների մոնիտորինգի ու վերլուծության, իրազեկության բարձրացման, հանրային քննարկումների ծավալման, շահերի պաշտպանության և լոբինգի նախաձեռնման միջոցով` ուղղված համապատասխան բարեփոխումների իրականացմանը: Ծրագիրը բաղկացած է 2 մասից` 2009թ. մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունների մոնիտորինգից և հանրային գնումների մոնիտորինգից, նախագծի արդյունքների հրապարակմամբ, ներկայացմամբ և տարածմամբ:

Բյուջե

AMD 22,254,000.00

Շնորհատուներ

Բաց հասարակության հիմնադրամներ - Բուդապեշտ

Շահառուներ

Քաղաքացիական հասարակություն, պետական մարմիններ, կուսակցություններ, տեղական և միջազգային կազմակերպություններ և լրատվամիջոցներ

Գործընկերներ

Երևանի մամուլի ակումբ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ