Օրինավորության ազգային համակարգի ուսումնասիրություն (2013-2015 թթ.)
Ծրագիրը նպատակ ունի բարելավել լավ կառավարումը Եվրոպական հարևանության արևելյան տարածաշրջանում կոռուպցիան նվազեցնելու միջոցով: Այդ նպատակին հասնելու համար պետք է հասկանալ առկա հակակոռուպցիոն մեխանիզմների իրականացումը Եվրոպական հարևանության արևելյան տարածաշրջանի 5 երկրներում որպես կոռուպցիան կանխելու և առաջնային կոռուպցիոն ռիսկերը մեղմելու էական հիմք՝ փաստերի վրա հիմնված շահերի պաշտպանության միջոցով, ներառյալ հանրային կրթությունը, քաղաքականության բարեփոխումներով և այլ համապատասխան գործունեությամբ պայմանավորված շահերի պաշտպանությունը:
Բյուջե
Շնորհատուներ
Շահառուներ
Պետական պաշտոնյաներ, դատական իշխանություն, օրինապահ մարմիններ, կրթական և հետազոտական հաստատություններ, լրագրողներ, գործարարներ և հակակոռուպցիոն փորձագետներ
Գործընկերներ
Թրանսփարենսի Ադրբեջանի հանրային հակակոռուպցիոն ասոցիացիա, Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ Մոլդովա, Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ուկրաինա
Առնչվող նյութեր
Կլոր սեղան-քննարկում Օրինավորության ազգային համակարգի գնահատման վերաբերյալ
Ս.թ. դեկտեմբերի 16-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) անցկացրել է կլոր-սեղան քննարկում՝ «Օրինավորության ազգային համակարգը և հակակոռուպցիոն մասնագիտացված մարմինների մոդելները» թեմայով՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Միջոցառումը կազմակերպվել է Օրինավորության ազգային համակարգի ուսումնասիրություն (2013-2015 թթ.) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորել է Եվրոպական Միությունը: Կլոր սեղանին ներկա էին միջազգային կազմակերպությունների, կուսակցությունների, պետական կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ քննարկելու ուսումնասիրության արդյունքները: