Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ընտրությունների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և մարդու հիմնարար իրավունքների մասով ստանձնած պարտավորություններին: Սա ենթադրում է պրոֆեսիոնալ թիմի աշխատանք, որը կվերապատրաստվի իրականացնելու դիտորդություն միջազգային փորձի և առաջադեմ մեթոդաբանությունների հիման վրա, այդ թվում՝ ընտրանքային դիտորդության մեթոդով՝ ներգրավելով ընտրությունների դիտարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների:

Բյուջե

219,991,029 ՀՀ դրամ, որից 121, 720, 783 ՀՀ դրամը ֆինանսավորվել է Եվրոպական միության, 48,195,180 ՀՀ դրամը` Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, 40,320,746 ՀՀ դրամը` ԱՄՆ ՄԶԳ/Ժողովրդավարության ազգային ինստիտուտի և 9,754,320 ՀՀ դրամը` ԲՀՀ-Հայաստանի կողմից

Շնորհատուներ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն, Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, Եվրոպական միություն, Ժողովրդավարության ազգային ինստիտուտ, Ժողովրդավարության ազգային հիմնադրամ

Գործընկերներ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Առնչվող նյութեր

Հանրային քննարկում՝ 2018թ․ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցի վերաբերյալ

8 ապրիլի 2019 – Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դիտորդական կարողությունների զարգացում  և Հայաստանի Հանրապետությունում ԱԺ ընտրությունների օրինավորության խթանում» ծրագրի շրջանակում ապրիլի 8-ին տեղի է ունեցել 2018 թ․ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցի ներկայացումը։

Կարդալ մանրամասները