Հեղինակներ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Նկարագրություն
ԹԻՀԿ-ը հրապարակել է «Շահերի բախման համակարգը և դրա կառավարումը ՀՀ հանրային ծառայության ոլորտում» զեկույցը, որը նպատակ ունի օժանդակել կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ կառույցներին, պետական և ՏԻՄ մարմիններին՝ ձեռք բերելու համապարփակ գիտելիքներ շահերի բախման քաղաքականության մշակման և գործնականում կիրառման համար:
Զեկույցը մանրազնին ուսումնասիրում և վերլուծում է հանրային ծառայության ոլորտում շահերի բախման ինստիտուտի օրենսդրական կարգավորումները՝ միևնույն ժամանակ վեր հանելով հանրային պաշտոնյաների ու ծառայողների շահերի բախման հարցերի առնչությամբ առկա բացերը, անհամապատասխանությունները, կրկնությունները և մարտահրավերները։
Զեկույցի շրջանակներում նաև մշակվել են առաջարկություններ՝ շահերի բախման կառավարման միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին և ուղեցույցների պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով։
Զեկույցում տեղ գտած առաջարկությունները ուղղված են շահերի բախման քաղաքականության բարեփոխումների մշակմանը և իրականացմանը, օրենսդրության կատարելագործման միջոցով հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, նվերների ընդունման արգելքի, իրավիճակային շահերի բախման կանխարգելման նոր կառուցակարգերի ու գործիքակազմերի մշակմանը։
Զեկույցը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջնորդությամբ: Զեկույցի բովանդակության պատասխանատուն «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն» է, և պարտադիր չէ, որ այն արտացոլի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը: