Արդյունքներ Հրապարակումներ Հետազոտական զեկույցներ

Քննիչ հանձնաժողովների արդյունավետությունը խորհրդարանական վերահսկողության լույսի ներքո

Հեղինակներ

Արա Ղազարյան

Դավիթ Ասատրյան

Շնորհատուներ

Եվրոպական միություն

Նկարագրություն

Հետազոտության ընթացքում առաջադրվել են հետևյալ խնդիրները. 1) պարզել արդյո՞ք օրենսդրորեն առկա են քննիչ հանձնաժողովների գործունեության արդյունավետությունը երաշխավորող կանոններ և արդյո՞ք դրանք համապատասխանում են միջազգային լավագույն փորձին. 2) ի՞նչը պետք է բարելավել կամ փոփոխել քննիչ հանձնաժողովի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ 3) արդյո՞ք խորհրդարանական հսկողության հիշյալ գործիքը կարող է փոխհատվել արդարադատության իրականացման գործունեությանը: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 2017 թվականից մինչ այժմ Ազգային ժողովում ստեղծվել է թվով 11 քննիչ հանձնաժողովներ, որոնցից միայն 2-ն են իրենց աշխատանքները ավարտել զեկույցով:

Հետազոտության մեջ հաշվի առնելով միջազգային փորձը և ներպետական կարգավորումները՝ առաջարկել ենք վերանայել քննիչ հանձնաժողով կազմելու կարգը, քանի որ ներկայիս կարգավորումներով խորհրդարանական փոքրամասնությունը հնարավորություն չունի գործարկել հանձնաժողովի գործունեությունը: Հանձնաժողովների ստեղծման և ապացույցների հավաքագրման գործընթացում խորհրդարանական մեծամասնության կողմից վետոյի իրավունքը կարող է իմաստազրկել փոքրամասնության կողմից քննիչ հանձնաժողովներ ստեղծելու և հանրային հետաքրքրություն ունեցող հարցերը քննելու իրավունքը:

Այս կայքն օգտագործում է քուքիներ՝ իր անհրաժեշտ գործառույթները ապահովելու, ինչպես նաև այցելուների համագործակցությունը կայքի հետ բարելավելու նպատակով։
Քուքիների վերաբերյալ առավել ընդհանուր տեղեկատվության համար ծանոթացե՛ք HTTP քուքիների մասին այս հոդվածին: